Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայաստանցի գործընկերների հետ հոկտեմբերի սկզբին կսկսի խորհրդակցել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողներին է հաղորդել Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը:
«Հոկտեմբերի 3-4-ին մեզ մոտ կկայանա ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստ: Կարծում եմ, որ չսպասելով Հայաստանի կառավարության կողմից ինչ-ինչ պաշտոնական հայտարարությունների, կսկսենք պրակտիկ բնույթի նմանատիպ խորհրդակցություններ»,-ասել է Բելյանինովը: Առավել եւս, որ ներկա են գտնվելու Ղազախստանի եւ Բելառուսի մաքսային միության ղեկավարները, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Դաշնային մաքսային ծառայության ղեկավարն ընդգծել է, որ ռուս մաքսային մարմինները կուտակել են լուրջ պրակտիկ փորձ թե անհրաժեշտ նորմատիվ-իրավական բազայի ստեղծման, թե համատեղ տեխնոլոգիաների ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ լուրջ աշխատանք է սպասվում, որը Մաքսային միության երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի: «Մենք մեր հայ գործընկերների հետ հիանալի հարաբերությունների մեջ ենք»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Բանակցությունները կարող են սկսվել 2013-ի հոկտեմբերին:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться