Գերմանիայի տնտեսական աճը դանդաղել է՝ հասնելով պատմական նվազագույնին

Գերմանիայի տնտեսական աճը դանդաղել է՝ հասնելով պատմական նվազագույնին։ Դրա մասին գրում է Bild պարբերականը։ 2019 թվականից ի վեր Գերմանիայի տնտեսությունը նույնքան դանդաղ է աճում, որքան երբևէ երկրի պատմության մեջ, այսինքն՝ 1949 թվականից։

Գերմանիայի կառավարությանն առընթեր տնտեսական փորձագետների խորհրդի նախկին ղեկավար Բերտ Ռյուրուպը գլխավոր խնդիրը համարում է «պարտքի արգելակային» քաղաքականությունը, որով արգելվում է վարկեր վերցնել բյուջեն համալրելու նպատակով։

«Առաջին բանը, որ անհրաժեշտ է [ձեռնարկել], պարտքի արգելակման ռեֆորմն է՝ ենթակառուցվածքն արագ թարմացնելու և արդիականացնելու համար, որը շատ առումներով քայքայված է։ Խելամիտ կլինի նաև ավելի բաց լինել տեխնոլոգիաների համար, երբ խոսքը վերաբերում է էներգետիկ անցումը ճիշտ իրականացնելուն»,- նշել է Ռյուրուպը:

Նա անհրաժեշտ է համարում յուրաքանչյուր գործազուրկի քաղաքացիական նպաստի տրամադրման համակարգը փոխելը. Ներկայում գործազուրկի քաղաքացիական նպաստը ​​կազմում է ամսական 563 եվրո։

Ոմանց համար ավելի ձեռնտու է նպաստ ստանալը և ստվերային աշխատանքով կես դրույքով աշխատելը, քան մշտական ​​աշխատանքի գնալը։

«Քաղաքացիական նպաստը անվերապահ բազային եկամուտ չէ, այլ սոցիալական նպաստ, որը, ինչպես նախատեսվում է, պետք է ուղղված լինի աշխատանքային կանոնավոր հարաբերություններին վերադառնալուն»,- նշել է կառավարությանն առընթեր տնտեսական փորձագետների խորհրդի նախկին ղեկավարը։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսական նորություններ այլ երկրներից
• Եվրամիությունը մարտի 17-ից արգելել է եւս 11 ռուսական բանկերի SWIFT համակարգին հասանելիությունը• Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ• 2024-ին այս ապրանքի գներն ամենաարագն են աճել. այն առաջ է անցել նույնիսկ բիթքոինից• Ռուսական 30 ավիաընկերությունների սնանկություն է սպառնում• Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար. ՊԳԿ զեկույց• Սաուդյան արքայազնը հրաժարվել է գնալ Պուտինի մոտ ԲՐԻԿՍ գագաթաժողովին եւ սպառնացել է նավթի գինը հասցնել 50 դոլարի• Ինչ է սպասվում Վրաստանին, եթե չհետևի ԱՄՆ պատժամիջոցներին• Ռուսաստանցի տաքսու վարորդների 75%-ը կարող է կորցնել աշխատելու հնարավորությունը. հայտարարություն• Սերբական Stellantis կոնցեռնը էլեկտրական ավտոմեքենաների եվրոպական շուկայում պատրաստ է մրցակցել Չինաստանի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն