Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի արտահանողների համար Եվրոպա բացվող դարպասներից մեկը. Շաստրի

Հայաստանում դեղագործական արտադրանքի պահանջարկ կա, մյուս կողմից բարձորակ ալկոհոլային խմիչքները եւ թարմ ու չորացված միրգ-բանջարեղենը կարող են արտահանվել Հնդկաստան։ Հնդկաստանը՝ իր 1,5 միլիարդ բնակչությամբ, սննդի մատակարարման մշտական կարիք ունի՝  պահանջարկի բավարարման եւ պարենային անվտանգության համար, և սա հսկայական շուկա է ցանկացած երկրի համար։ NEWS.am—ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՐԻԿՍ առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին՝ հավելելով, որ Հայաստան-BRICS գործարար համագործակցության կենտրոնի հիմնական նպատակներից մեկը լինելու է առեւտուրը բարելավելը, որպեսզի փոքր բիզնեսները նույնպես աճելու  հնարավորություն ստանան։

«Մշակութային տեսանկյունից մենք ավելի ուժեղ եւ կապված ենք Հայաստանի հետ՝ չնայած դուք ԽՍՀՄ–ի մաս եք կազմել։ Բացի Հնդկաստանի հետ մշակութային նմանություններից, Հայաստանը նաեւ վերջին 4-5 տասնամյակներին երկրորդ տուն է դարձել բազմաթիվ հնդիկ ուսանողների համար, ովքեր գալիս են այստեղ բժշկական կրթություն ստանալու։ Սակայն առևտրային հարաբերությունները, ցավոք, դեռ չեն ուսումնասիրվել իրենց ամբողջական պոտենցիալով։ Դա չի նշանակում, որ չկա, բայց այն դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրվել քաղաքականության առաջնահերթությունների և լոգիստիկ խնդիրների պատճառով, և այժմ ժամանակն է, որ մենք սկսենք աշխատել դրա շուրջ։ Սրանք այն ուղղություններն են, որոնցով մենք պետք է առաջ ընթանանք՝ լինի դա լոգիստիկայի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը, թե սեփական արժույթներով առևտրի հնարավորությունները,  որպեսզի դոլարի տատանումներից երկու երկրների տեղական բիզնեսները չտուժեն»,– ասաց Շաստրին։

Ըստ Շաստրիի՝ ապագայի կանխատեսումն այն է, որ Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի արտահանողների համար Եվրոպա բացվող դարպասներից մեկը. «Ցավոք սրտի, մեր կառավարությունները բավականաչափ ուշադրություն չեն դարձրել ԱՊՀ երկրներին, իսկ հիմա սկսել են դիտարկել դրանք։ Երկար ժամանակ մենք կենտրոնացել ենք Արեւմուտքի ուղղությամբ՝ մեր արտահանման և ներմուծման կախվածության առումով։ Բայց ես կարծում եմ, որ մենք գիտակցել ենք, որ մեր շուկան բավականաչափ մեծ է եւ մենք իրականում մեր տնտեսության համար արևմտյան երկրների աջակցության կարիքը չունենք։ Եվ ես կարծում եմ, որ դա է Դելիի  հիմնական ուշադրության կենտրոնում. դա Հնդկաստանն է, դրա ինքնաբավությունը, ինչին հաջորդում է համագործակցությունը այլ երկրների հետ։ Մենք պետք է գիտակցենք, որ մենք հմտությունների քարտեզագրման կարիք ունենք: Պետք է հասկանանք, թե ինչ տեսակի հմուտ աշխատուժ կա Հայաստանում, ինչ տեսակի հմուտ աշխատուժ կա Հնդկաստանում, որը կարող է օգտագործվել։ Բացի այդ՝ տեխնոլոգիաների փոխանակումը, թվային ձևաչափով տվյալների մշակումը, սրանք են պակասում եւ սրանք կարող են օգտագործվել։ Եվ երբ այդպիսի տեղեկատվությունը թափանցիկորեն փոխանցվի բիզնեսներին, ես կարծում եմ, որ աճը հսկայական կլինի»։

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք համատեղել հարաբերությունները, օրինակ՝ Արևմուտքի և BRICS երկրների հետ, Սամիպ Շաստրին նշել է, որ դա կախված է ղեկավարության անձնական ընտրություններից և որոշումներից. «Բայց առաջին հերթին, ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք ապաքաղաքական իրավիճակում, որտեղ Հնդկաստանը դիտվում է որպես բոլոր ազգերի գործընկեր և շատ լավ դաշնակից։ Մենք չունենք որևէ տարաձայնություն՝ լինի դա Ամերիկայի հետ կամ Ռուսաստանի հետ։ Եվ ես հավատում եմ, որ ուժեղ ղեկավարությունը կարող է դա անել։ Դա մի բան է, որ Հայաստանը պետք է որոշի»։

Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, թե ինչը օգտակար կլինի իր երկրի համար, պետք է հավատա «ազգը որպես առաջնահերթություն» մոտեցմանը, որի դեպքում պետք է ունենա համարձակություն գործելու այնպես, ինչպես լավագույնս կբխի ազգի շահերից։

«Եթե Հայաստանի համար շահավետ է համագործակցել ԲՐԻԿՍ-ի կամ պատժամիջոցների ենթարկված երկրների հետ, պետք է ունենաք համարձակություն այդ ուղղությամբ շարժվելու։ Չպետք է մտածել, թե ինչ է լինելու հետագայում, քանի որ աշխարհը այժմ փոխվում է։ Քաղաքականություն մշակողները հակված են մտածել այն մասին, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները տասը տարի հետո, ինչպիսին կլինեն տասնհինգ տարի հետո, ոչ, այլևս այդպես չէ։ Համաշխարհային մակարդակով տեղի ունեցող շարունակական դինամիկ փոփոխությունները և մեդիայի ազդեցության աճը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ պետք է գործել հիմա, այս պահին»,– ասաց Շաստրին:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Գևորգ Պապոյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը քննարկել են տնտեսության տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքները• ՀՀ էկոնոմիկայի նախարարը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները• ՀՀ էկոնոմիկայի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները• Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերը• Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից իրականացվող ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքը• Քննարկվեցին եվրասիական տարածքում տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար պայմանների ստեղծման ուղիները• Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը• Հայաստանը դարձել է Վրաստանին կարտոֆիլի երրորդ մատակարարը• ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՀՀ-ում նոր նախաձեռնություն է սկսում.Նպատակը ոչ ֆորմալ աշխատանքի կանխումն է

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն