Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում 4 տոկոս աճ է գրանցվել

Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 4.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակահատվածում այդ ճյուղերն ընդհանուր առմամբ ապահովել են 311 մլրդ 276.8 մլն դրամի արտադրանք: Ընդ որում, գյուղատնտեսությունը գրանցել է 4 տոկոսի աճ՝ 285 մլրդ 824.9 մլն դրամի արտադրանքով: Բուսաբուծության ոլորտում աճը 10.6 տոկոս է: Այդ ցուցանիշը ներառում է նաև հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը՝ բնահողի պատրաստում, ցանք և այլն: Արտադրանքը գնահատվում է 117 մլրդ 585.1 մլն դրամ: Անասնաբուծության ոլորտում աճն աննշան է՝ 0.1 տոկոս: Արտադրանքի ծավալը 168 մլրդ 239.8 մլն դրամի է:

Անտառային տնտեսությունում աճը 7.1 տոկոս է, իսկ արտադրանքը՝ 989.7 մլն դրամի: Ձկնորսության ոլորտում գրանցվել է 7.2 տոկոսի աճ, ապահովվել է 24 մլրդ 462.2 մլն դրամի արտադրանք:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ամենամեծ ծավալն ապահովվել է այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 198 մլրդ 550.8 մլն դրամի: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 4.1 տոկոս:

Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը բարձրակետին է եղել առաջին եռամսյակում՝ 15 մլրդ 313.1 մլն դրամի: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է 8.4 տոկոսի աճ:

Անտառային տնտեսության համախառն արտադրանքի ծավալն առավել մեծ է եղել երկրորդ եռամսյակում՝ 577.1 մլն դրամի: 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 13.5 տոկոս: 

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն. ՄՊՀ-ում տնտեսվարողների հետ հանդիպում է կազմակերպվել• Դադարեցվել է «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները՝ անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով. Խուդաթյան• ՀԱԷԿ-ը միացվել է հանրապետության միասնական էներգահամակարգին• Ցորենի 5 նոր սորտերը Արարատյան դաշտի փորձարարական արտերում առատ բերք են տվել• Գորիսում նախատեսվում է ստեղծել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ• Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում• Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու․ մանրամասնում է նախարարը• Հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար. Պապոյան• Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն