Կիպրոսը խոստացել է ավարտել LNG տերմինալի շինարարությունը այն բանից հետո, երբ Չինաստանը դուրս գա նախագծից

Կիպրոսի Վասիլիկոս քաղաքի էներգետիկ կենտրոնի տարածքում հեղուկացված բնական գազի ներմուծման տերմինալը կավարտվի նախագծին չինական կողմի՝ մասնակցությունից հրաժարվելուց հետո: Այս մասին հայտարարել է Կիպրոսի էներգետիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յորգոս Պապանաստասիուն:

Կիպրացի պաշտոնյան հասկացրել է, որ տերմինալի կառուցման վերաբերյալ ավելի վաղ կնքված պայմանագիրը դադարել է գործել այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը չինական CPP-Metron Consortium Ltd (CMC) շինարարական կոնսորցիումը հայտարարել է նախագծից դուրս գալու մասին, և դա հաստատվել է Կիպրոսի ETYFA ազգային ընկերության կողմից, որը համաձայնագրի երկրորդ կողմն է:

Ընդ որում՝ նախարարն ընդգծել է Կիպրոսի համար նախագծի ռազմավարական նշանակությունն ու անհրաժեշտությունն այն պատճառով, որ բնական գազի ներմուծումը թույլ կտա նվազեցնել ավանդական ճանապարհով էլեկտրաէներգիայի արտադրության արժեքը: Նա հայտարարել է, որ Վասիլիկոսում գտնվող տերմինալի շինարարությունն անպայման կավարտվի, և խոստացել է Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին առաջարկություններ ներկայացնել դրա կառուցումն ավարտելու տարբերակների վերաբերյալ:

Հինգշաբթի օրը CMC կոնսորցիումը հայտնել է ETYFA-ի հետ պայմանագրի դադարեցման մասին՝ պատճառաբանելով, որ ստիպված է եղել մի քանի տարի աշխատել նշված նախագծի շրջանակներում՝ առանց պատշաճ և ժամանակին վճարումների: Նաև հայտարարվել է, որ կոնսորցիումը, հակառակ Կիպրոսի էներգետիկայի նախարարի մարտի խոստումներին, ընդհանրապես ոչ մի վճար չի ստացել ընթացիկ տարում կատարված աշխատանքների համար:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսական նորություններ այլ երկրներից
• Եվրամիությունը մարտի 17-ից արգելել է եւս 11 ռուսական բանկերի SWIFT համակարգին հասանելիությունը• Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ• 2024-ին այս ապրանքի գներն ամենաարագն են աճել. այն առաջ է անցել նույնիսկ բիթքոինից• Ռուսական 30 ավիաընկերությունների սնանկություն է սպառնում• Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար. ՊԳԿ զեկույց• Սաուդյան արքայազնը հրաժարվել է գնալ Պուտինի մոտ ԲՐԻԿՍ գագաթաժողովին եւ սպառնացել է նավթի գինը հասցնել 50 դոլարի• Ինչ է սպասվում Վրաստանին, եթե չհետևի ԱՄՆ պատժամիջոցներին• Ռուսաստանցի տաքսու վարորդների 75%-ը կարող է կորցնել աշխատելու հնարավորությունը. հայտարարություն• Գերմանիայի տնտեսական աճը դանդաղել է՝ հասնելով պատմական նվազագույնին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն