Փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել եմ Siemens Industry Software ընկերություն: Ընկերության գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը ներկայացրել է Siemens Industry Software-ի ռազմավարական առաջնահերթությունները, կրթական և հետազոտական նախաձեռնությունները՝ համագործակցելով հայաստանյան համալսարանների հետ:
Ընդգծել եմ պետություն-մասնավոր արդյունավետ գործընկերության առանցքային դերը՝ կարևորելով մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը՝ որակյալ, արդյունաբերության պահանջներին համապատասխանող մրցակցային աշխատուժի պատրաստման գործում:
Այցի ընթացքում քննարկվել են նաև Siemens Industry Software-ի՝ Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը, այդ թվում՝ արտադրական ձեռնարկության հնարավոր ստեղծումը: Պատրաստակամություն եմ հայտնել աջակցել այս նախաձեռնություններին և ընդգծել կառավարության հանձնառությունը՝ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի բիզնեսի ընդլայնման և առաջընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում:
facebook.com/MkhitarHayrapetyanOfficial
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться