ԲՏԱ նախարարության առաջնային նպատակներից մեկը լինելու է զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումների միջոցով. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է «Հեռազննումն ու թվային երկվորյակները գյուղատնտեսության մեջ՝ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Միջոցառման բացմանը ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ թվային երկվորյակները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ինքնավար համակարգերն օրեցօր ներգրավվում են ֆերմերների աշխատանքում՝ օգնելով լուծել առկա խնդիրները, նվազեցնել ռիսկերն ու կորուստները, բարձրացնել արտադրողականությունն ու բերքի որակը։

«Տեխնոլոգիաներն ու նորարարություններն առանցքային դեր են խաղում տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ։ Հետաքրքիր է, որ այսօրինակ լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում: Այսպես, Միացյալ Նահանգներում, Նիդերլանդներում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրալիայում և Իսրայելում գյուղատնտեսներն ակտիվորեն օգտագործում են արդի տեխնոլոգիաներ: Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես է տեխնոլոգիան կարողանում փոխել և բարելավել մեր կյանքը տնտեսության անգամ ամենաբարդ ոլորտներում, որտեղ ռիսկերը և մարտահրավերները չափազանց շատ են»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հենց դա է լինելու նախարարության առաջնային նպատակներից մեկը. զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումների միջոցով։ 

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը։

Համաժողովի շրջանակում դասախոսություններ են ներկայացվել  «Թվային գյուղատնտեսությամբ զբաղվող արդյունավետ թիմի կառուցվածքը և Տեխասի A&M համալսարանի AgriLife հետազոտական և գիտասփյուռ կենտրոնի դերը AgroTwin-ում»,  «Արբանյակային պատկերային համակարգերի ներուժը մշակաբույսերի մշտադիտարկման և բերքատվության գնահատման գործում», «ԱԹՍ-ների վրա հիմնված բույսերի ֆենոտիպավորում» և մի շարք այլ թեմաներով։

Ներկայացված թեմաների շուրջ իրենց փորձով կիսվել են Հայաստան ժամանած Տեխասի A&M AgriLife հետազոտական և գիտասփյուռ կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև ոլորտի մասնագետներ Հայաստանից:

Համաժողովի նպատակն էր բացահայտել երկրատարածական համակարգերի, հեռազննման, արհեստական բանականության և թվային երկվորյակների նման տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանի գյուղատնտեսության մեջ։

Միջոցառումն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից  ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի  շրջանակներում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի• Տուգանքները մասամբ կներվեն. Կադաստրի կոմիտեն պատրաստվում է ուղղել թույլ տված սխալները• Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր• Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը• Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում• Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի աշխատանքները• Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները• Ինչ պետք է անել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար• Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման կարիք չի լինի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն