Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնալ

Գյումրիում «չոր նավահանգստի» ստեղծումը կարող է կտրուկ խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը՝ նպաստելով ժամանակակից արդյունաբերական ներուժի և լոգիստիկայի ձևավորմանը, դրանով իսկ՝ տասնամյակների տնտեսական մեկուսացման վերացմանը: Հայաստանի տնտեսության վրա «չոր նավահանգիստ» նախագծի ակնկալվող ազդեցության և ընձեռող հեռանկարների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանի հետ:

- Ձեր գնահատմամբ, Շիրակի մարզում «չոր նավահանգստի» ստեղծումն ինչպիսի՞ նշանակություն կարող է ունենալ Հայաստանում լոգիստիկան զարգացնելու և տնտեսական աճը խթանելու առումով:

- Գաղտնիք չէ, որ տրանսպորտային և լոգիստիկ գործոնները զգալիորեն զսպում են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը: Այս առումով «չոր նավահանգստի» տեղակայման համար Շիրակի մարզի ընտրությունը պատահական չէ. տեղանքի ուղիղ հասանելիությունը դեպի երկաթուղիներ, Սև ծովին մոտ գտնվելը և Վրաստանին սահմանակից լինելն այն դարձնում են բնական տարածաշրջանային հանգույց:

Համաշխարհային բանկի հրապարակած Լոգիստիկ արդյունավետության համաթվով (Logistics Performance Index (LPI) Հայաստանը 2023 թվականին 97-րդ տեղում է եղել 160 երկրների շարքում: Լոգիստիկ արդյունավետության համաթվի 6 բաղադրիչներից Հայաստանում առավել խնդրահարույց են միջազգային բեռնափոխադրումները, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների որակը, կազմակերպությունների մատուցած լոգիստիկ ծառայությունների որակը, ինչպես նաև բեռների շարժին հետևելու հնարավորությունները: Արդյունավետ կառավարման դեպքում «չոր նավահանգիստը» կարող է բարելավել Հայաստանի ցուցանիշները վերոնշյալ բոլոր ուղղություններով: Իսկ լոգիստիկ գործընթացների բարելավումն ու ծախսերի կրճատումն անպայման կհանգեցնեն Հայաստանում տնտեսական աճի խթանմանը:

-«Չոր նավահանգիստը» կարո՞ղ է նպաստել Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացմանը: Ինչպե՞ս և ինչի շնորհի՞վ դա կարող է տեղի ունենալ:

- Փոքր տնտեսություն և սահմանափակ ներքին շուկա ունեցող երկրների համար կենսական նշանակություն ունի անխափան մուտքն արտաքին շուկաներ: Իսկ տրանսպորտային ենթակառուցվածքների թերզարգացվածությունն ու լոգիստիկ գործընթացների կազմակերպման անարդյունավետությունը զրոյացնում են երկրի մրցակցային առավելությունները, անգամ, եթե այն արտադրում է համաշխարհային շուկայում մրցունակ և կայուն պահանջարկ վայելող ապրանքների լայն տեսականի: Դեպի ծով ելք չունեցող և հարևան երկրների կողմից տևական տրանսպորտային շրջափակման ենթարկված Հայաստանի պարագայում այդ խնդիրն ավելի նշանակալի է դառնում:

Այս իմաստով, Շիրակում «չոր նավահանգստի» (Գյումրու լոգիստիկ կենտրոնի) ստեղծումն, ինչ խոսք, դրական կանդրադառնա բեռնման-բեռնաթափման և փոխադրվող բեռների մաքսային ձևակերպման գործընթացներին և ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհով Վրաստանի ծովային նավահանգստի հետ կապի ապահովման շնորհիվ կմեծացնի մատակարարման շղթաների առանձին օղակների արդյունավետությունը: Այդուհանդերձ, դա մեծապես կախված է տարանցման պայմաններից և մոտակա նավահանգիստների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների բնույթից: Օրինակ, Հայաստանի համեմատ՝ Ադրբեջանը 50 տոկոսով քիչ է վճարում Վրաստանի երկաթուղային ենթակառուցվածքներից օգտվելու համար: Դա արդեն տարանցման փուլում նվազեցնում է Հայաստանի մրցակցային հնարավորությունները:

Նշեմ նաև, որ Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացման նախադրյալ կարող է դառնալ Գյումրիի լոգիստիկ կենտրոնն ազատ տնտեսական գոտի դարձնելը և տեղում արտահանմանը միտված արտադրություններ հիմնելը:

- Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի բեռնափոխադրումների և առևտրաշրջանառության ներկայիս ծավալն ընձեռո՞ւմ է «չոր նավահանգստի» տնտեսական արդյունավետությունը, դրա պահանջվածությունը և հնարավոր եկամտաբերության աստիճանը գնահատելու հնարավորություն:

- Թեև 2023 թվականին բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 10 տոկոսով, այնուհանդերձ, ավտոմոբիլային բեռնափոխադրումներն աճել են շուրջ 8.7, իսկ օդային ճանապարհով իրականացվածները՝ ավելի քան 45 տոկոսով կամ 2.3 անգամ: Նախորդ տարի Հայաստանում ավտոմոբիլային տրանսպորտով է փոխադրվել բեռների 77.9 տոկոսը, իսկ երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումները 2022 թվականի համեմատ նվազել են՝ կազմելով 11.4%: 2023 թվականին օդային տրանսպորտին բաժին է ընկել բեռնափոխադրումների 18.3 տոկոսը:

Այսպիսով, վաղ է գնահատել «չոր նավահանգստի» տնտեսական արդյունավետությունը, դրա պահանջվածությունը և հնարավոր եկամտաբերության աստիճանը, քանի որ նախագիծը դեռևս գտնվում է քննարկումների փուլում և մի շարք մեկնարկային ու տեխնիկատնտեսական պարամետրեր հայտնի չեն:

- «Չոր նավահանգիստը» որքանով կարո՞ղ է նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճին և նոր արտադրություններ հիմնելուն:

- «Չոր նավահանգստի» և հատուկ տնտեսական գոտու գաղափարն ինքնին ենթադրում է տվյալ տարածքում օտարերկրյա ներդրումների կենտրոնացում, արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների, ինչու ոչ՝ նաև վերազգային կորպորացիաների ստորաբաժանումների հիմնում: Գրավիչ ներդրումային պայմանների ապահովումը, տեղական մատչելի աշխատուժի օգտագործման հեռանկարները կարող են նպաստել Գյումրիի լոգիստիկ կենտրոնում խոշոր արտադրություններ հիմնելուն և լուրջ նախադրյալ դառնալ Հայաստանի տնտեսության աճի և զարգացման համար:

- Ինչպե՞ս կարող են համադրվել «Չոր նավահանգիստ» և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը:

Ցանկացած պարագայում տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր ուղիների կառուցումը մեծացնում են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունները՝ դրական անդրադառնալով արտահանման և ներմուծման գների վրա: «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է հաջողությամբ համադրվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ: Իսկ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դեռևս գտնվում է աշխարհաքաղաքական և արտաքին տնտեսական գործոնների ազդեցության ներքո և դրա արդյունքները մոտ ապագայում տեսանելի չեն լինի… Իհարկե, առայժմ ավելորդ չի լինի զարգացնել «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում նախատեսվող երկաթուղային 4 հատվածներից մեկը՝ Նռնաձոր-Ագարակի 43 կիլոմետրանոց հատվածը, որն ավելի մատչելի կդարձնի հաղորդակցությունը Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել է 93 հայտ• Նախատեսվում է մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արևայինի կշիռը հասցնել 15 տոկոսի• ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ• Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը• Մինչև 1 մլրդ դոլար արժողությամբ գույքի հետ կապված գործերը ՀՀ դատարաններում ձգձգվում են. Իշխող կուսակցության պատգամավոր• Զեղծարարությունների միջոցով վարկերի ձևակերպումից տուժածների վարկային պարտավորությունները ներկայում սառեցված են. ԿԲ նախագահ• Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 490-ով․ Գևորգ Պապոյան• Ամուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար• Լիոնից ժամանած ֆրանսիացի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հայտնել

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն