ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 17-ին այցելել է Արարատի մարզում գործող «Արարատ-Գրուպ» ջրերի գործարան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 17-ին այցելել է Արարատի մարզում գործող «Արարատ-Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին։
Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
 «Արարատ-Գրուպ» գործարանն ունի ISO 9001 «Որակի կառավարման համակարգի» և ISO 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի» հավաստագրեր, որով երաշխավորվում է պատրաստի արտադրանքի անվտանգությունը և սննդարտադրության տեխնոլոգիական գործընթացների առավելագույնս օպտիմալացումը:
Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս արտադրել ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ:
Արտադրանքի 99,5 տոկոսն արտահանվում է ԱՄՆ:
 Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել արտադրական գործընթացն ու զարգացման ծրագրերը:
Քննարկվել են արտահանման և լոգիստիկ մի շարք խնդիրներ։
Նախարարը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունները՝ անդրադարձ կատարելով պետական օժանդակության այն ծրագրերին, որոնց միջոցով ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը, արդիականացնել արտադրական կարողություններն ու ավելացնել արտադրության ծավալները։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի• Տուգանքները մասամբ կներվեն. Կադաստրի կոմիտեն պատրաստվում է ուղղել թույլ տված սխալները• Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր• Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը• Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում• Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի աշխատանքները• Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները• Ինչ պետք է անել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար• Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման կարիք չի լինի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն