2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականին հավանություն է տվել Շիրակի մարզից ներկայացված 14 ծրագրի՝ 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին, նախորդ տարիներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի ընթացքին ու խնդիրներին առնչվող հարցեր։

«Պետություն-համայնք համագործակցության լավագույն միջոց հանդիսացող այս ծրագրերով համայնքները հնարավորություն են ստանում առավել քիչ միջոցներ ծախսելով լուրջ խնդիրներ լուծել, մնում է յուրաքանչյուր պատասխանատու կառույց լինի զգոն, հետևողական և հոգատար։ Սուբվենցիոն ծրագրերի նպատակային, անխոչընդոտ, առանց թերացումների և ժամկետների մեջ իրականացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, քանզի կառավարությունը ջանք չի խնայում համայնքային խնդիրներին օր առաջ լուծում տալու համար»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։ 

Մարզպետն անդրադարձել է նաև հետաձգված ծրագրերին, նշել, որ դրանք պետք է քննարկվեն, պետք է կարևորվի ծրագրերի նպատակը, բովանդակությունը, որպեսզի պետության և համայնքի միջոցները ծախսվելուց հետո ակնկալվող արդյունքը սպասվածը լինի։  

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Համայնքային տնտեսական լուրեր
• Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ• Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ• ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ գյուղացիական տնտեսությունների• Շիրակի մարզում այս տարի ֆինանսավորվել է 22 ծրագիր` ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ• Սևանում և Գագարինում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման և փողոցի հիմնանորոգման աշխատանքներ• Արտաշատի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում• New City Projects-ը կվերակառուցի Ծաղկաձորի գլխավոր հրապարակը՝ որպես ժամանցի գրավիչ վայր• Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով• ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն