Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղ․ անհրաժեշտ պայմաններ՝ փոքր ու միջին բիզնեսի կենտրոնացված սպասարկման համար

Երևան, Բայրոն 1. մայրաքաղաքի կենտրոնում Յունիբանկն արդեն նոր հասցե ունի։ «Բայրոն» մասնաճյուղում, ինչպես և բանկի բոլոր 50 մասնաճյուղերում, ստեղծված են անհրաժեշտ պայմանները` հաճախորդների արագ, բարձրորակ և հարմարավետ սպասարկման համար:

Նոր մասնաճյուղի կառավարիչ Մուշեղ Գրիգորյանը նշում է՝ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի հետ միասին, այստեղ մասնագիտացումը լինելու է կորպորատիվ հաճախորդների սպասարկման և վարկավորման ուղղությամբ:

«Թե գեղեցիկ միջավայրը, թե պրոֆեսիոնալ աշխատակազմը համալրված է, որպեսզի բարձր որակով սպասարկի մեր հաճախորդներին»,- լրագրողների հետ զրույցում նկատում է Մուշեղ Գրիգորյանը։

Նոր մասնաճյուղում կապահովվի փոքր և միջին բիզնեսի կենտրոնացված սպասարկում:


Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքի տնօրեն Դավիթ Պետրոսյանը հավելում է՝ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը պայմանավորված է բանկի գործունեության զարգացմամբ և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ:

«Սա Երևան քաղաքում մեր 6 կորպորատիվ մասնաճյուղերից մեկն է։ Մենք որոշում ենք կայացրել, որ ճիշտ կլինի ունենալ առանձին կորպորատիվ մասնաճյուղեր և առանձին մասնաճյուղեր, որոնք սպասարկում են ֆիզիկական անձանց»,- մանրամասնեց Դավիթ Պետրոսյանը։

Մասնաճյուղում առկա են հերթերի կառավարման համակարգ և վճարային տերմինալ՝ ինքնասպասարկման համար:

Յունիբանկը վստահեցնում է՝ մասնաճյուղային ցանցը շարունակելու է ընդլայնվել մայրաքաղաքում ու մարզերում։

168.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Ստվերային իրավիճակը՝ աշխատողների գրանցման և աշխատավարձերի հայտարարման, 2018-ից հետո նվազել է. Վահե Հովհաննիսյան• Շատ հավակնոտ ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչև 2030-ը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. Վահե Հովհաննիսյան• Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության մի քանի տարբերակներ ենք քննարկել. Մարտին Գալստյան• Հայաստանում մասնավոր աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղում է նկատվում. Մարտին Գալստյան• ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում կընդգրկվեն Դալմայի այգիներում անտառապուրակ ստեղծելու էսքիզը և նախագիծը• Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման համակարգը վերափոխելու գաղափարներ ունենք. Վահե Հովհաննիսյան• Թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորությունը պարզ կլինի հուլիսից մեկնարկող քննարկումների արդյունքում. Վահե Հովհաննիսյան• «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» ՏԿ-ն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից• Իջևանում կձևավորվեն ինտենսիվ այգեգործական կլաստերներ․ ծրագիրը կառնչվի ավելի քան 300 տնամերձ հողամասի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն