Հայկական արտադրանքի տոնավաճառ-ցուցահանդես Մոսկվայում

Հայկական արտադրանքի տոնավաճառ-ցուցահանդես ՄոսկվայումՄոսկվայում տեղի է ունեցել «Հայկական արտադրանքի տոնավաճառ-ցուցահանդեսի» բացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Մոսկվայի քաղապետարանի կողմից հայտարարված «Торговый город» փառատոնի եւ Մոսկվայի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:

Բացմանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով ընդգծել է, որ ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը ՌԴ-ում մեկնարկում է հայկական արտադրանքների եւ արտադրողների տոնավաճառ-ցուցահանդեսի բացման արարողությամբ:

Խոսելով հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա փուլի մասին' դեսպան Եսայանը նշել է. «Երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ցուցանիշները շարունակում են աճել: Առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ըստ նախորդ տարվա տվյալների, գերազանցել է 1 մլրդ դոլարի սահմանագիծը: Իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների ծավալն աճել է 26 տոկոսով' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատությամբ»:

Ելույթով հանդես են եկել նաեւ տնտեսական հարցերով Մոսկվայի քաղաքապետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Շարոնովը' ընդգծելով Հայաստանի մարզերի եւ Մոսկվայի ու հարակից շրջանների միջեւ հաստատված հաջող համագործակցության կարեւորությունը: Նա նշեց, որ Մոսկվայի կառավարությունը շահագրգիռ է նմանատիպ նախաձեռնությունների կազմակերպման հարցում' բնակչությանը տեղեկացնելով երկրից դուրս արտադրվող ապրանքների եւ ծառայությունների մասին:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Մոսկվայի կառավարության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Բացման արարողությունը ուղեկցվել է հայկական համույթների կատարումներով, ինչպես նաեւ հայ արհեստագործների աշխատանքների ցուցադրությամբ:

Նշենք, որ տոնավաճառին մասնակցում է 30-ից ավելի ընկերություն, որոնք Մոսկվայում ներկայացնում են հայկական ընկերությունների արտադրատեսականին եւ առաջարկվող ծառայությունները:

Տոնավաճառը կգործի մինչեւ սեպտեմբերի 8-ը: Այս օրերին տոնավաճառի տարածքում տեղի կունենան տարբեր միջոցառումներ' համերգային ծրագրեր, փառատոններ, ցուցահանդեսներ եւ մրցույթներ: Հայկական արտադրանքների տոնավաճառի կազմակերպիչն է Մոսկվայի երիտասարդ ձեռներեցների «Բերդ» ասոցիացիան' Մոսկվայի կառավարության առեւտրի եւ ծառայությունների վարչության աջակցությամբ:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն