Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով

Հուլիսի 4-ին նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել են նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը:

Նախարարը Տաշիր համայնքում այցելել է «Ալաշկերտ գրուպ» պանրի գործարան ՍՊԸ, ծանոթացել այստեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին ու արտադրական կարողություններին։ Ընկերությունում արտադրվում է ավելի քան 10 տեսակի պանիր, որը նաև արտահանվում է։ Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից։

Տաշիրում Գևորգ Պապոյանը եղել է նաև «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ տարածաշրջանում եզակի գերժամանակակից անասնապահական համալիրում։ Այն կառուցվել է ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ անասնաբուծության ճյուղում իրականացվող ծրագրի շրջանակում։

«Երեմյան Ֆարմ»-ի անասնապահական 30 հեկտարից ավելի տարածք ընդգրկող համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կիթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Այնուհետև նախարարն այցելել է «Բոզոյան» ՍՊԸ, որտեղ նախարարին ներկայացվել են ընկերության ցանքատարածություններն ու 2022թ.-ից հիմնված խոզաբուծական տնտեսության ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։

Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է ցորենի, գարու արտադրության գործընթացը, կիրառվող տեխնոլոգիաները, ընկերության տեխնիկական հագեցվածությունը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Համայնքային տնտեսական լուրեր
• Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ• ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ գյուղացիական տնտեսությունների• Շիրակի մարզում այս տարի ֆինանսավորվել է 22 ծրագիր` ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ• Սևանում և Գագարինում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման և փողոցի հիմնանորոգման աշխատանքներ• Արտաշատի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում• New City Projects-ը կվերակառուցի Ծաղկաձորի գլխավոր հրապարակը՝ որպես ժամանցի գրավիչ վայր• 2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում• ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում• Համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում աշխատանքներ են իրականացվում Գառնի համայնքում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն