ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

 ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին՝ Իզերի գյուղատնտեսական պալատի փոխնախագահ Ժակլին Ռեբուֆեին, ագրոտնտեսագետ Վալերի Մորիե-Ժենուին, ֆրանսիական գյուղատնտեսական կրթության հայաստանյան ցանցի օժանդակող Էվելին Բոհունին, ովքեր մարզպետի հրավերով գտնվում են Գեղարքունիքի մարզում։

Կարեն Սարգսյանը խոսել է մարզի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունների, ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի, ներդրումային խոշոր ծրագրերի, գրանցված արդյունքների ու այն կոնկրետ քայլերի մասին, որոնք կարող են նպաստել մարզի գյուղատնտեսության առաջընթացին։ 

Ֆրանսիացիներն իրենց հերթին ներկայացրել են Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսական ձեռքբերումները, ֆերմերային խոշոր տնտեսությունների ձևավորման ու կառավարման փորձը և պատրաստակամություն հայտնել՝ համատեղ ուժերով ուսումնասիրել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները և մշակել համագործակցության ռազմավարությունը՝ գործողության մեջ դնելով ոլորտային զարգացում ապահովող ծրագրեր հողագործության, անասնապահության, գյուղատնտեսական կրթության զարգացման ուղղություններում։ 

«Մեր մարզում տարիներ շարունակ մարդիկ վարել են ավանդական գյուղատնտեսություն, որի արդյունքում մենք հիմնականում գործ ունենք նվազ եկամտաբերության ու բարձր ինքնարժեքի հետ։ Համագործակցության մեր նպատակը պետք է լինի հետևյալը՝ ֆրանսիական փորձի հիման վրա զարգացնել այնպիսի մշակաբույսերի ցանքեր, որոնք կապահովեն բարձր եկամտաբերություն ու համեմատաբար ցածր ինքնարժեք։ Նույնը կարելի է կիրառել անասնաբուծության, անասնապահական մթերքների արտադրության ոլորտներում։ Կարծում եմ, որ մենք կարող ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել ու տեսանելի արդյունքներ գրանցել»,-նշել է Կարեն Սարգսյանը։

Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչները նույն օրը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանդիպել են մարզի տարբեր համայնքապետարանների գյուղոլորտի ներկայացուցիչների, ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ։ 

Այնուհետ ֆրանսիացի մասնագետներն այցելել են Գավառի գյուղատնտեսական քոլեջ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Համայնքային տնտեսական լուրեր
• Կառավարությունը 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի կտրամադրի 2 մլրդ 15 մլն դրամ• Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ• ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ գյուղացիական տնտեսությունների• Շիրակի մարզում այս տարի ֆինանսավորվել է 22 ծրագիր` ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ• Սևանում և Գագարինում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման և փողոցի հիմնանորոգման աշխատանքներ• Արտաշատի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում• New City Projects-ը կվերակառուցի Ծաղկաձորի գլխավոր հրապարակը՝ որպես ժամանցի գրավիչ վայր• 2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում• Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն