Հայաստանում կաթի մթերման գները ամռան ամիսներին բավական բարձր են եղել: ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներկայում հանրապետության մարզերում կաթը մթերվում է հիմնականում լիտրը 130-170 դրամով: Երեւանամերձ շրջաններում կաթը մթերվում է 140-150-160 դրամով, իսկ Շիրակում, Տավուշում եւ Գեղարքունիքում՝ առավելապես 130 դրամով:
Կաթի մթերման բարձր գները Ա. Հովհաննիսյանը բացատրեց բարձր պահանջարկով՝ կապված միջազգային շուկայում կաթի փոշու գների զգալի աճի հետ, ինչը վերամշակողների համար ավելի նախընտրելի է դարձնում թարմ կաթի օգտագործումը:
Նշենք, որ միջազգային շուկայում կաթի փոշու տոննայի արժեքը բարձրացել է մինչեւ ռեկորդային 4000 դոլարի՝ Նոր Զելանդիայում չոր եղանակների հաստատման պատճառով: Նոր Զելանդիային բաժին է ընկնում աշխարհում չոր կաթի արտադրության մոտ 15%-ը:
Ա. Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ բարձր գներով (ընդհուպ մինչեւ լիտրը 220 դրամ) կաթ մթերում է միայն «Բոնիլաթ» ընկերությունը՝ «Ագրոհոլդինգ Հայաստան» ընկերությունից: Վերջինս կաթ ստանում է Եվրոպայից ներկրված տոհմային երինջներից, որոնց կաթում բարձր է սպիտակուցների եւ չոր նյութերի պարունակությունը:
Ա. Հովհաննիսյանի կարծիքով՝ աշնանն ու ձմռանը կաթի մթերման գների միջեւ էական տարբերություններ չեն լինի՝ մոտ 15%, թեեւ հոկտեմբերից հետո կաթի արտադրությունը բավական պակասում է՝ հասնելով օրական 700-800 տոննայի: Ներկայոմ օրական արտադրվում է մոտ 1500 տոննա, գարնանն այդ ցուցանիշը մոտենում է 2000 տոննայի:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться