«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքակայանը կհամալրվի նոր հատուկ տեխնիկայով

24 հունիսի 2024 | Հայտարարություններ | Цитата

Համայնքը 8 նոր հատուկ տեխնիկա ձեռք կբերի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի համար: Ընթացքում է նաև նոր շարժիչների ձեռքբերման գործընթացը, քանի որ դրանց խափանված լինելու հետևանքով որոշ մեքենաներ այս պահին չեն շահագործվում: 

***
Վարչական շրջանները կունենան նոր գործառույթներ. փողոցների փոսային նորոգումների, բակային տարածքների բարեկարգման ու թեքահարթակների կառուցման ծրագրերի պատասխանատվությունն այսուհետ վարչական շրջաններինն է: Աշխատանքները կկազմակերպվեն շինարարություն և բարեկարգում վարչության ներկայացրած չափորոշիչների հիման վրա: 
***
Վարչական շրջաններում կանաչ գոտիների խնամքն ու բակային տարածքների սանմաքրումն ապահովելու համար կտրամադրվի մասնագիտացված անհրաժեշտ տեխնիկա:  
***
Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ձեռնարկվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց: Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել նաև վարչական մյուս շրջաններում:  
***
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս տարի նախատեսված է Վարդանանց, Խորենացի, Մյասնիկյան, Աճառյան, Թումանյան, Տիգրան Մեծի, Մելիք Ադամյան, Արգիշտի և Հանրապետություն փողոցներում ու պողոտաներում: 
***
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։ Աշխատանքները մեկնարկել են: 
***
Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան: Սարքերի մատակարարումն ընթացքում է: 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Միջազգային բաց մրցույթ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար• Հայտարարություն• Մթերքի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթի առկայության պահանջն այսօրվանից մտել է ուժի մեջ• Էկոնոմիկայի նախարարությունը՝ ի գիտություն ներմուծում իրականացնող տնտեսվարողների• ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ• Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով• Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ• Թարմացվել է սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկը• Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՖինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն