Ձուն թանկացել է

29 օգոստոսի 2013 | Սպառողի գրառումներ | Цитата

Ձուն թանկացել էԵրեւանի խանութներում նկատվում է ձվի թանկացում։ NEWS.am-ի մոնիտորինգը պարզեց հետեւյալը. Լուսակերտի ու Արզնու թռչնաբուծարանների N3 ձվի գինը 65-ից բարձրացել է մինչեւ 70 դրամ, իսկ N1 ձվի գինը՝ 60-ից 65 դրամ: Գրեթե ամենուրեք առկա է ձվի 5 դրամ թանկացում:

Սա բավական տարօրինակ է, քանի որ ամռան շոգ օրերին ձուն սովորաբար էժանանում է՝ թռչնաֆաբրիկաները ձգտում են արագորեն իրացնել ձվի պաշարները՝ փչանալուց խուսափելու համար: Ձվի թանկացման «սեզոնային» շրջաներ են համավում Զատկի տոներն ու Ամանորը, իսկ ամռան շոգերին ձուն սովորաբար էժանանում է:

Առայժմ թռչնաֆաբրիկաների ներկայացուցիչները տարբեր պատճառաբանություններով խուսափում են մեկնաբանություններ տալուց: Անունը չհրապարակելու պայմանով թռչնաֆաբրիկաներից մեկի ներկայացուցիչն ասաց, որ ձվի արտադրությունն ընդհանուր առմամբ նվազել է (այդ թվում՝ գյուղական, ոչ գործարանային ձուն), ինչն էլ հագեցրել է թանկացման: Դեր է խաղում այն հանգամանքը, որ մոտ 2 ամիս առաջ թանկացել է ներկրվող թռչնակերը: Իսկ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո թռչնաֆաբրիկաները հավելյալ ծախսեր են կատարում ձուն սառնարանային պայմաններում պահելու համար:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ին ասաց, որ իրենց մոնիտորինգը եւս ֆիքսել է ձվի մոտ 5 դրամ թանկացում: Հանձնաժողովը պաշտոնապես դիմել է ձու արտադրողներին՝ հնգօրյա ժամկետում ներկայացնել հաշվարկներ եւ հիմնավորումներ:

Նշենք, որ կճեպով հավի ձվի շուկայում ՏՄՊՊՀ-ի կողմից գերիշխող դիրք գրավող են ճանաչվել «Արաքս թռչնաֆաբրիկա», Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունները:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն