Մայիսի 22-ին ստորագրվել է 3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP) դրամաշնորհային համաձայնագիրը։
Ծրագիրը նպատակ ունի Տավուշի և Շիրակի մարզերի 10 բնակավայրում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաների ներդրմամբ նպաստել գյուղատնտեսության զարգացմանը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը: Ստորագրմանը ներկա է գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Դրամաշնորհը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:
facebook.com/MinistryOfEconomyOfArmenia
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться