
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հաստատել ավտոմոբիլային արդյունաբերության թվայնացման նոր ռազմավարությունը, որի շրջանակներում ազգային արտադրողները նպատակ են դնելու մինչև 2030 թվականը հասնել համաշխարհային շուկայի 30%-ին: Այս մասին հայտնում է Yomiuri թերթը։
Դրան հասնելու համար իշխանությունները նախատեսում են խթանել ընկերությունների միջև համագործակցությունը երեք ոլորտներում՝ ծրագրային ապահովման մշակում, ինքնավարում և տվյալների օգտագործում: Մասնավորապես, ճապոնական խոշորագույն կոնցեռնները՝ Toyota Motor-ը, Honda Motor-ը և Nissan Motor-ն արդեն մտածում են նման փոխգործակցության մասին 2025 թվականից։
Եթե հայեցակարգը կյանքի կոչվի, ընկերությունները կկարողանան իրենց արտադրանքի վրա տեղադրել ընդհանուր մասեր և ծրագրեր: Կարագացվի նաև ավտոմոբիլային կիսահաղորդիչների համատեղ մշակումը։ Ինքնավարման տեխնոլոգիաների մշակման նպատակով երկրի իշխանությունները դիտարկում են նաև նոր ընկերություն ստեղծելու հնարավորությունը՝ առանց վարորդների բեռնատարները շահագործելու համար։
Այդ մեքենաների ծրագրակազմը կարելի է թարմացնել ինտերնետի միջոցով՝ ավելացնելով կամ հեռացնելով որոշակի գործառույթներ: Ներկայումս Չինաստանը և ԱՄՆ-ն առաջատար են ավտոմեքենաների թվայնացման ոլորտում։ Ներկայումս ճապոնական ընկերությունները վերահսկում են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մոտ 30%-ը, այդ թվում՝ հիմնականում ներքին այրման շարժիչների մոդելները։ Այնուամենայնիվ, ճապոնական էլեկտրական մեքենաների մասնաբաժինը դեռևս բավականին ցածր է և կազմում է ընդամենը մի քանի տոկոս։
Աշխատավարձի հաշվիչ - հաշվարկեք աշխատավարձի չափը, եկամտային հարկը, սոցիալական և դրոշմանիշային վճարները
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться