Մաքսային միության ստեղծման նպատակն առաջին հերթին Ղազախստանն ու Բելառուսը չէին, այլ հենց Ուկրաինան: Այս մասին օգոստոսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա' ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահին հերթական «պատերազմն» է տեղի ունենում' մաքսային կամ տնտեսական «պատերազմ»: «Տարբեր ժամանակներում այդ պատերազմների պատճառները տարբեր են եղել, այժմ պատճառը Վիլնյուսի առթիվ ծագած սկանդալն է: Նման պատերազմները տեղի են ունենում, քանի որ Ռուսաստանն իսկապես ցանկանում է Ուկրաինան տեսնել Մաքսային միությունում, իսկ Ուկրաինան երկիր է, որը չի ցանկանում դրան գնալ», - նշել է քաղաքագետը' հավելելով, որ վերջինս պատրաստ է ցանկացած բան ասել, սակայն իրականում պատրաստ չէ տնտեսական ոլորտում նման համագործակցության:
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Ուկրաինան Վիլնյուսում կստորագրի ԵՄ-ում ասոցիատիվ անդամակցության մասին համաձայնագիրը, ինչից հետո այլ սկանդալների նման այս մեկն էլ կհանդարտվի:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, քաղաքագետի հիշեցմամբ, Հայաստանն Ուկրաինա չէ:
«Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի, Հայաստանը Ռուսաստանի համար համեղ «գազար» չէ, այլ' ծախս: Հայաստանը որեւէ ինտեգրացիոն կառույցում ընդգրկելը նշանակում է պահել այն, իսկ Ուկրաինան նման միությունում ընդգրկելը դրանից ինչ-որ բան ստանալ է ենթադրում», - հայտարարել է փորձագետը եւ ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ չի գտնվում եւ դրա տարածքով գազատարներ չեն անցնում:
Նշենք, սեպտեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կկայանա ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, որի ընթացքում Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման մասին համաձայնագիր կստորագրվի:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться