Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա համագործակցության ամրապանդման և ընդլայնման հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցումների և տարածքային համաչափ զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության միջև ավիացիայի ոլորտում տեխնիկական համաձայնագիրը»։

Համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Միջազգային համագործակցություն. Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն նոր նստավայր կբացվի• Հայաստանն ու Իրանը քննարկում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու հարցեր• Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի նախագահը հայ գործարարներին առաջարկում է դիտարկել Բելգիայի միջոցով աֆրիկական շուկա դուրս գալու հնարավորությունը• Հայաստանը և Ղազախստանը ամրապնդում են գործարար կապերն ու համագործակցությունը• Հայաստանը յոթ ամսում 83,6 միլիոն դոլարի վրացական արտադրանք է գնել• ՀՀ ֆինանսների նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հայտնել են համատեղ նախաձեռնությունների շրջանակն ընդլայնելու պատրաստակամություն• Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսաների միջև• Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի արտահանողների համար Եվրոպա բացվող դարպասներից մեկը. Շաստրի• Վրաստանը 250 մլն արժողությամբ նոր մայրուղի կկառուցի Հայաստանի հետ սահմանին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն