Իտալական ընկերությունը Քաղաքաշինության կոմիտեին կներկայացնի ժամանակակից տեխնոլոգիայով կառուցվող տների նախագծային առաջարկներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այսօր ընդունել է «Կազա Իտալիա» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին։ Քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով բնակելի տների նախագծման և կառուցման ոլորտում ընկերության փորձը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում կիրառելու վերաբերյալ հարցեր։

Կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ նախատեսվող անհատական բնակելի տների կառուցման գործընթացի առանցքային սկզբունքներն են արագությունը, մատչելիությունն ու որակը, և հույս հայտնել, որ դա հաշվի առնելով՝ ընկերությունը կձևավորի նախագծային առաջարկ՝ ծրագրում կիրառելու նպատակով․ «Այժմ կոմիտեն հավաքագրում է ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով անհատական բնակելի տների կառուցման նախագծերի առաջարկներ, որոնցից լավագույնները հրապարկվելու են որպես տիպարային նախագծեր»։

Ֆեդերիկո Պոլիդորին ներկայացրել է ընկերության փորձը Հայաստանում և արտերկրում։ Նա տեղեկացրել է թեթև պողպատյա կոնստրուկցիաների կիրառմամբ «Կազա Իտալիա»-ի գրանցած հաջողությունների մասին և հայտնել Հայաստանում արտադրություն հիմնելու մտադրության մասին։ Դիտարկվել է ժամանակակից տեխնոլոգիան նաև դպրոցաշինության և այլ ծրագրերում կիրառելու հեռանկարը։ Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել նախանշված ուղղություններով։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր• ՌԴ-ն նախատեսում է մինչև 2028 թվականը արդիականացնել ՀՀ գազային համակարգը, իսկ մինչև 2038 թվականը՝ երկաթուղային ցանցը• Նոր որոշում. Հայաստանը` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար• Քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները• Հայաստանը և Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փորձնական ծրագիր կանցկացնեն• Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են ծաղիկների արտահանմանն առնչվող խնդիրը• Սլովակիայի վարչապետը Հայաստանին առաջարկել է միավորել ուժերը միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համար• Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ փոխգործակցության շարունակական զարգացումը• Շուտով իրանական ընկերությունը Արմավիրում կգործարկի ամրանների արտադրություն. Դեսպան Մեհդի Սոբհանի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն