Արզնիի եւ Ջերմուկի հանքային աղբյուրներից առանձնացվել են անաէրոբ բակտերիաներ, որոնք թույլ են տալիս ջրածին ստանալ: Այս մասին NEWS.am-ին հաղորդել է ԵՊՀ միկրոկենսաբանության եւ մանրէների ու բույսերի բիոտեխնելոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը: Նրա ղեկավարած գիտական խումբը 15 տարուց ավել է զբաղվում է կենսաբանական ուղիներով ջրածին ստանալու գործով:
Նա գտնում է, որ ջրածնի աղբյուր կարող են հանդիսանալ ծիրանագույն մանրէները: Այդ մանրէները կարող են անօդ պայմաններում ֆոտոսինթեզ իրականացնել: Նշված հանքային աղբյուրներում երկաթը եւ նիկելը կատալիզատորի դեր են տանում և ինտենսիվացնում ջրածնի արտադրությունը:
Արդյունաբերական առումով արժեքավոր կարող է լինել ոչ միայն արհեստականորեն ստացված, այլև բնական պաշարների տեսքով ջրածինը:
Գիտնականը նշել է, որ այդ հարցում նշանակալի դեր կարող է ունենալ նաեւ Սեւանի ավազանի միկրոօրգանիզմների ուսումնասիրությունը: Սակայն դրան խոչընդոտում է այն հանգամանքը, որ երկրում չկա համապատասխան տեխնիկա:
Ներկայումս աշխարհում քննարկվում է ջրածնաստեղծ մանրէների համար էժան կերի հարցը: Հեռանկարային ուղղություններից մեկը կենցաղային թափոններն են:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться