Սիրիահայ գործարար Շահեն Չերքեզյանը՝ Հոմս քաղաքի Solar Heaters արեւային ջրատաքացուցիչների գործարանի սեփականատերը, հրաժարվել է բիզնեսը Հայաստան տեղափոխելու մտքից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում նրա գործընկեր Սուրեն Գրիգորյանը նշել է, որ գործարանի սարքավորումները Սիրիայից Լիբանան են տեղափոխել։ Չերքեզյանը մտադիր էր այնտեղից դրանք Հայաստան հասցնել եւ աշխատելու համար հրավիրել Սիրիայում իր մոտ աշխատող մոտ 200 մարդու, որոնց մի մասը պատերազմի ժամանակ հեռացել էր երկրից։
«Նախքան այստեղ ձեռնակություն հիմնելը նա որոշել է ավելի շատ բան իմանալ հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատանքի եւ այն մասին, թե արդյոք սփյուռքահայերի համար հեշտ է Հայաստանում գործ սկսելը։
Ամեն ինչ հաշվարկելով՝ նա հրաժարվել է այդ գաղափարից։ Շատ ափսոս, քանի որ ծրագիրը կօգներ նոր աշխատատեղեր ստեղծել, այդ թվում՝ Հայաստան եկած սիրիահայերի համար։ Վերջիններիս համար աշխատանք գտնելու խնդիրը, ինչպես գիտեք, բավական սուր է դրված», – ասել է Ս. Գրիգորյանը։
Այս պահին, հավելել է նա, Չերքեզյանը մտադիր է իր ձեռնարկությունը բացել կամ հարեւան Վրաստանում, կամ Լիբանանում։
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться