Արտահանող. 2013թ. հայկական ծիրանի արտահանումից շատերը կորուստներ ունեցան

21 օգոստոսի 2013 | | Цитата

Արտահանող. 2013թ. հայկական ծիրանի արտահանումից շատերը կորուստներ ունեցանՀայկական ծիրանի մեծածախ վաճառքի բարձր գինը լուրջ խնդիրներ է ստեղծել Ռուսաստանում դրա վաճառքի առումով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է «Սպայկա» ՍՊԸ-ի (Հայաստանից թարմ միրգ եւ բանջարեղեն արտահանող) ծրագրերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ բարդություններ է ստեղծել Արարատյան դաշտում մայիսյան կարկուտից հետո սկսված խառնաշփոթը։

«Իրականում Հանրապետությունում ծիրանը բավական շատ էր։ 2013թ. Հայաստանը ավելի քան 20 տոննա ծիրան է արտահանել, նախորդ տարվանից գրեթե կրկնակի ավելի։ Ծիրանի 30%-ը հենց Արմավիրի մարզն է տրամադրել, որտեղ կարկուտ էր տեղացել։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ նորմալ է։ Մենք գիտեինք, որ իրական պակասուրդ չի լինի, սակայն կարկուտից հետո ստեղծված խուճապը բարձրացրեց ծիրանի գինը։ Իսկ մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել եւ ապրանքը ձեռքներիս մնալ», – բացատրել է Կ. Բաղդասարյանը։

Այդ պատճառով ընկերությունը հարաբերականորեն քիչ ծիրան է գնել՝ մոտ 2.5 տոննա կամ Հայաստանից դրա արտահանման 10 տոկոսից քիչ ավելին։

«Մեր զգուշությունը անտեղի չէր։ Այս ամռանը Հայաստանում շատերը վնասներ կրեցին ծիրանի վաճառքից։ Այն գնել են թանկ, ուստի Մոսկվայում եւս ստիպված էին թանկ վաճառել։ Իսկ հայկական ծիրանն առանց այդ էլ ամենաթանկն է Ռուսաստանում։ Երբ այն ավելի թանկացավ, շուկան պարզապես դադարեցրեց այն վերցնելը։ Ինչո՞ւ վերցնել, եթե կողքին ուզբեկականն ու թուրքականը կան։ Գինն էժան է, իսկ որակն այնքան էլ շատ չի զիջում», – նշել է Կ. Բաղդասարյանը։

Այս տարվա ձախողումից հետո, ըստ նրա, հաջորդ ամռանը ծիրանի հանդեպ հայ արտահանողների հետաքրքրությունը, նշանակում է՝ նաեւ դրա գինը, կարող են նվազել։

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ գյուղացուն շահավետ է թանկ գնով ապրանքը վաճառելը։ Մենք էլ ենք ցանկանում, որ գյուղացին արժանապատիվ ապրի։ Սակայն որքան էլ գովենք մեր ծիրանը, պետք է գիտակցենք, որ Ռուսաստանում մեկուկես եւ երկու անգամ թանկ գնով այն չեն գնի», –ասաց Կ. Բաղդասարյանը։

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն