«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայի առաջին կեսի տվյալները. դիմել է 1130 քաղաքացի

19 օգոստոսի 2013 | Առողջապահություն | Цитата

«Երևանյան ամառ» ծրագրում ներառված առողջապահական մեկամսյա ակցիայի առաջին կեսի տվյալներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։ Օգոստոսի 1-ից 31-ը անցկացվող ակցիայի շրջանակում անվճար բուժօգնություն է ապահովվում սիրտ-անոթային հիվանդությունների (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն), գինեկոլոգիական (հետազոտություն, վիրահատություն) և վահանաձև գեղձի հիվանդությունների գծով։

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, այս էլ որերորդ անգամ է, արձագանքում են նաև Երևանի բազմաթիվ մասնավոր բուժհաստատություններ։ Ակցիայի շրջանակում հիվանդանոցներ ուղեգրված քաղաքացիների լրացուցիչ հետազոտությունները, բժշկի ցուցումով վիրահատություներն ու բժշկումը ևս կատարվում են անվճար»,- նշել է Կամսար Բաբինյանը։

Քաղաքապետի հանձնարարությամբ՝ ակցիայի հասցեականությունն ապահովելու համար քաղաքացիները հիվանդանոցներ են ուղեգրվում նախնական հետազոտությունների հիման վրա։ Այդ նպատակով ակցիային ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր համաբուժարանները։

«Պոլիկլինիկաների տեղամասային բժիշկները իրենց բնակիչներին ավելի լավ են ճանաչում։ Քաղաքապետի կողմից մեզ առաջադրված խնդիրն է՝ անկախ սոցիալական կարգավիճակից, ովքեր ունեն առողջական խնդիր կարողանան անպայման օգտվել այս ծրագրից»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը։

Օգոստոսի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 1130 քաղաքացի. 356-ը ուղեգրվել է հիվանդանոցներ՝ լրացուցիչ հետազոտության։ 38 կին՝ գինեկոլոգիական խնդիրների ախտորոշմամբ ուղեգրվել է վիրահատության, 11-ն արդեն վիրահատվել է։ Վահանաձև գեղձի հետազոտությունների է ուղեգրվել 256 քաղաքացի, սիրտ-անոթային լրացուցիչ հետազոտությունների՝ 62։

Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն ամենօրյա հսկողություն է իրականացնում ակցիայի ընթացքի նկատմամբ:

«Հարկ է նշել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորում է սոցիալական բնույթ կրող առողջապահական ակցիաների դերը, ինչի վկայությունն է նաև նման ակցիաների պարբերական անցկացումը: Մասնավորապես, թե նախորդ տարիներին և թե այս գարնանը քաղաքապետարանը՝ կանանց մեկամսյակի շրջանակում, կազմակերպել ու անցկացրել է «Ձեզ համար, կանայք» խորագրով ակցիան: Ի դեպ, եթե նշածս ակցիայի շրջանակում ներառված էին միայն կանայք, ապա ա՛յս ակցիայից կարող են օգտվել բոլորը։ Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ ակցիայի շրջանակում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալու համար նախ պետք է անձնագրով ներկայանալ պոլիկլինիկա, դիմել տեղամասային բժշկին, որտեղ նախնական հետազոտություն անցնելուց հետո, անհրաժեշտության դեպքում, արդեն կուղեգրվեն նեղ մասնագիտական հետազոտման ու, հարկ եղած դեպքում, նաև վիրահատման»,- նշել է առողջապահության վարչության պետը։

Կամսար Բաբինյանը նաև ընդգծել է, որ բոլոր քաղաքացիները, ովքեր համաբուժարաններ կդիմեն մինչև օգոստոսի 31-ը, անպայման կստանան անճար բուժօգնություն, եթե անգամ հետազոտության կամ վիրահատության նշանակված ժամկետը անցնի ակցիայի սահմանված օրը։

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն