Հայաստանի կառավարությունը մինչև 2025 թվականը հանրապետության տնտեսական կայուն զարգացման հայեցակարգ է մշակել, որ կքննարկվի առաջիկայում, հինգշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հանդես գալով 2013 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ փուլում՝ վարչապետն արդար համարեց ընդդիմության նկատողություններն այն մասին, որ կառավարությունը հասարակայնության դատին պետք է հանձնի կայուն զարգացման նոր համալիր ծրագիրը:
«Մենք ձեզ հրավիրում ենք այդ փաստաթղթի քննարկմանը, որը մինչև 2025 թվականը կմատնանշի բոլոր ցուցանիշները: Այդ առումով, այն դիտությունները, որոնք ներկայացնում եք մեզ, կարող են օգտակար լինել»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով, վերջին տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել կառավարության կողմից անցկացվող տնտեսական քաղաքականության ոլորտում, մասնավորապես, մակրոտնտեսական կայունության ապահովման հայեցակարգից անցում է կատարվել դեպի այն հայեցակարգը, որը ենթադրում է, որ կառավարությունը պարտավորություն պետք է ստանձնի նաև ճյուղային արդյունաբերական քաղաքականության համար:
«Վերջին երեք տարիների ընթացքում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել նաև գյուղատնտեսության ոլորտում, և դրանք շարունակվելու են: Մշակել ենք համալիր ծրագիր: Այսուհետ գյուղը և գյուղատնտեսությունը դիտարկելու ենք միասնականության մեջ, քանի որ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումները ենթադրում են արտադրողականության աճ և մենք կանգնած ենք լինելու լրջագույն խնդրի առջև՝ մարդկանց ապահովել աշխատատեղերով նաև գյուղական վայրերում»,- նշեց Սարգսյանը:
Խոսելով ընդդիմության կողմից նշված հասարակության շերտերի տարբերության գերկենտրոնացվածության խնդրի մասին՝ վարչապետը հիշեցրեց, որ այդ խնդիրն արտացոլված էր ինչպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական, այնպես էլ կառավարության հնգամյա ծրագրում:
«Կարծում եմ, որ լուծումների վերաբերյալ կարող ենք ձեզ հետ աշխատել, քանի որ մեր քննադատների կողմից հնչեցվող բազմաթիվ առաջարկություններ արժանի են քննարկման և տեսնում ենք, որ կարող ենք այդ ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել»,- ավելացրեց նա:
Աղբյուրը՝ arka.am
Լուսանկարը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться