ԵՄ-ն կշարունակի աջակցել Կառավարությանը՝ ուղղված ՄԻՊ ռազմավարության արդյունավետ կատարմանը․ Կայացել է ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ՝ փետրվարի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մշակման և ընդունման աշխատանքներին՝ ընդգծելով, որ գործողությունների ծրագիրը մշակվել է ներառական գործընթացի շրջանակներում՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն մասնակցությամբ ու միջազգային գործընկերների աջակցությամբ։ Կարեն Կարապետյանը նաև շեշտել է համակարգող խորհրդի շրջանակներում շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության կարևորությունը և ընդգծել հասարակական կազմակերպությունների ներգրավումը Խորհրդի կազմում։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը՝ ուղղված երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելուն և շեշտել է, որ ԵՄ-ն կշարունակի ՀՀ կառավարությանն անհրաժեշտ փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրումը՝ ուղղված գործողությունների ծրագրի արդյունավետ կատարման ապահովմանը։ Դեսպանն ընդգծել է նաև ՄԻՊ ռազմավարւթյան և դրա ներքո գործողությունների կարևորությունը, հատկապես 2023թ․ տեղահանված անձանց իրավունքների և սոցիալական երաշխիքների ապահովման տեսանկյունից։
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է գործողությունների ծրագրի ընդունումը՝ արձանագրելով կիրառված մասնակցային գործընթացի կարևորությունը և վերահաստատելով ՄԱԶԾ պատրաստակամությունը՝ շարունակական աջակցություն տրամադրելու գործողությունների ծրագրի իրականացման և համակարգման գործընթացին։
Նիստի ընթացքում քննարկվել է 2023 թվականի երկրորդ կիսամյակի գործողությունների իրականացման հաշվետվությունը։ Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է գործողությունների կատարման ընդհանուր պատկերը և անդրադարձել Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակներում նախատեսված և կատարված աշխատանքներին։
Համակարգող խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են հաշվետվության վերաբերյալ իրենց դիտարկումներին և ներկայացրել առաջարկություններ՝ ուղղված գործողությունների ծրագրի կատարման և մշտադիտարկման աշխատանքների հնարավոր կատարելագործմանը։
Նիստի շրջանակներում քննարկվել են նաև կատարման ենթակա հետագա քայլերը և պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի արդյունքներով լրամշակել ու հաստատել 2023 թվականի 2-րդ կիսամյակի գործողությունների կատարման հաշվետվությունը։
Միջոցառումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Էկոնոմիկայի փոխնախարարը Իրանում է.անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին• ՀՀ փոխվարչապետն ու Թիերի Կովաքսը կարևորել են Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը• Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր• Ռուսաստանը Հայաստանում էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման փորձ կանցկացնի • ՀԱԳՄ պատվիրակությունը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր• Միջազգային Տրանսպորտային ֆորումի Ավտոմոբիլային տրանսպորտի խմբի հանդիպմանը Հայաստանն ապահովել է Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը• WCIT2024/DigiTec-ի շրջանակում անցկացված Investor Tour-ին մասնակցել է 35 ներդրող 12 երկրից• Վրաստանը Հայաստանին 1 միլիոն դոլար է պարտք • Հայաստանը կկարողանա 100 մլն դոլարի չափով եւս մեկ վարկ ստանալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն