Կառավարությունն ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացրել հանրապետության ճանապարհների բարելավման համար

15 փետրվարի 2024 | Կառավարության նիստ | Цитата

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 6 մլրդ 61 մլն դրամի չափով և այն ուղղել մոտ 68 ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման, տեխնիկական և հեղինակային հսկողության, նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) և նախագծանախահաշվային փաստաթղթերի (30%-ի) վճարմանը: Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 21.1 կմ։

«Այդ ճանապարհներն և տրանսպորտային օբյեկտները գտնվում են տարբեր փուլերում և կարգավիճակներում: Մասնավորապես՝ նրանցից 9-ը շինարարության մեջ գտնվող ճանապարհահատվածներ են, իսկ մեկը՝ շինարարության մեջ գտնվող տրանսպորտային օբյեկտ: Ունենք տարբեր փուլերով գտնվող 43 նախագիծ»,- ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ցանկը և նշել. «Կան ճանապարհներ, որոնցով մենք լրիվ նոր ճանապարհային երակներ ենք բացում ՀՀ-ում, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ է տալու: Դրանում որևէ կասկած չկա, որովհետև այդ բոլորը վայրերը, որոնց մասին խոսում ենք, տուրիստական շատ մեծ պոտենցիալ ունեն, և իհարկե, տրանսպորտային հանգույցների բեռնաթափման առումով շատ կարևոր է, որովհետև մեր ճանապարհներն արդեն էականորեն ծանրաբեռնված են»:

Շինարարական աշխատանքներ են ընթանում հետևյալ ծրագրերով՝ Սյունիքից Կապան 4.02 կմ հատվածի հիմնանորոգում, Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի 11.04 կմ կառուցում, Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի 11.04 կմ հատվածի կառուցում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Էջմիածնի խճուղով դեպի Ակնալիճ և Մեծամոր 4.32 կմ երկարությամբ առանձին հատվածների հիմնանորոգում, Չարենցավան քաղաքի 1.32 կմ հատվածի հիմնանորոգում, Փյունիք-Արտավազ 2կմ, Գետաշեն-Նոր Կեսարիա 4կմ, Ակնալիճ (Տ-3-6)- Զարթոնք 3,628 կմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածների հիմնանորոգում, դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհի հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում:

Որոշմամբ գումար կհատկացվի հետևյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և դրանց փորձաքննության ծառայությունների համար՝ Ավշար-Արարատի տրանսպորտային հանգույց 5.675 կմ, Կուրթան-Ձորագյուղ-/Մ-6/ 15.2 կմ, /Մ-3/-Մուղնի-Օհանավան-/Մ-3/ 5.3կմ, Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ 9.5 կմ, (Տ-1-33)-Ավան-Խնուսիկ 2.2 կմ, Ալաշկերտ-գ. Արմավիր 1.2 կմ, Էջմիածին-Հայանիստ 4,4 կմ, /Մ-3/-Միխայլովկա-/Մ-3/ 2 կմ, /Մ-3/(Տաշիր)-Մեծավան 8.5 կմ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կարմիր բանակի փողոցի և դեպի տվյալների մշակման կենտրոն տանող 200 գմ հատվածների հիմնանորոգում, Աճարկուտ-Կիրանց 3,5 կմ հատվածի վերակառուցում, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից դեպի Հանքավան տանող ավտոճանապարհի 16 կմ հատվածի կառուցում, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող 3 կմ երկարությամբ ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցում, Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա հետիոտնային անցումի կառուցում, Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասում վերգետնյա հետիոտնային անցումի կառուցում:

Տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ Տիգրանաշենի ոլորանների 4.65 կմ, Կապան քաղաքի 5.53 կմ, Երևան-Եղվարդ 15.8 կմ հատվածների հիմնանորոգում: Փորձաքննության ծառայությունների մատուցում՝ Սելիմի լեռնանցքում շրջանցիկ 1.53 կմ հատվածի վերակառուցում, Ենոքավանից Ջուջևան 65.5 կմ հատվածի հիմնանորոգում, Աշտարակից Փարպի 4 կմ և Փարպիից Ղազարավան 7.5 կմ հատվածների հիմնանորոգում, Երևան-Սևան կմ19+800-ում գտնվող (Գարեջրի գործարանի մոտ) կամրջի հիմնանորոգում:

Գումար կհատկացի հետևյալ ավարտված աշխատանքների համար՝ Թորոսգյուղի 1.8 կմ, Գառնի-Գողթ 6 կմ հատվածների հիմնանորոգում,Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում (Արծվաբերդ) փլուզված հողային պաստառի վերականգնում, Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2.1 կմ, Գյումրի-Հացիկ 4 կմ, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող 1.062 կմ հատվածների հիմնանորոգում, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Թեղուտ գյուղի հատվածում գտնվող կամրջի վերանորոգում, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Թեղուտ գյուղի հատվածում բացակայող պարապետերի վերականգնում և փլուզված հողային պաստառի շեպի և կողնակի վերականգնում, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկի հատվածներում ստորին հենապատերի կառուցում, Գետափ բնակավայրի դպրոցի մոտ վերգետնյա հետիոտնային անցման կառուցում, Ազատաշենից Խաչփար գյուղերի միջնամասում գտնվող կամրջի հիմնանորոգում, Արևշատ գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի հիմնանորոգում:

Նախագծման ծառայությունների համար գումար կհատկացվի հետևյալ օբյեկտների համար՝ /Մ-5/-Մեծամոր-ՀԱԷԿ-/Մ-5/ 10.7 կմ, Վեդիով անցնող 3.8 կմ, Ապարան-Լուսագյուղ 3 կմ, Երնջաթափ-Շողակն 3.4 կմ, Արևիկ-Տանձուտ 3.4 կմ, Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ 10.1 կմ, Շամբ-Շամբի ջրամբարի պատվար /մարգարիտա/ 2 կմ, Նորավան-Տաթև ճանապարհից դեպի Որոտան 1.7 կմ հատվածների հիմնանորոգում, Նալբանդի թունելի հիմնանորոգում: Նախագծման և փորձաքննության ծառայություններ՝ Դիլիջան-Իջևան հատվածում անվտանգության տարրերի բարելավում և սև կետերի շտկում, Վանաձոր-Դիլիջան 6 կմ հատվածի (Վանաձոր քաղաքի հատված) հիմնանորոգում, Ջրվեժից Գառնի 14.93 կմ հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգում, Ալաշկերտից Արգավանդ 10 կմ, Արգավանդից Վարդանաշեն 7կմ, Սևան-Զովաբեր 17.2 կմ (բացառությամբ Ծաղկունքով անցնող 1 կմ հատվածի), /Մ-3/-Հարթավան-/Հ-4/ 1.2 կմ, Զարինջա-Ձիթհանքով 4.3 կմ, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր 5.2 կմ հատվածների հիմնանորոգում, Ուրցաձորից դեպի Մարտունի տանող շուրջ 61 կմ հատվածի կառուցում, Դարբնիկ գյուղի հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգում, Ամբերդ գյուղի հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգում, Գետաշեն-Կամխուտ ավտոճանապարհի կմ2+300 հատվածում գտնվող 5*3մ բացվածքով հավաքովի միասնականացված երկաթեբետոնե խողովակի հիմնանորոգում, Հայրավանքի հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում, Հաղթանակ գյուղի սկզբնամասում փլուզված ներքին հենապատի հիմնանորոգում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թվարկումների նպատակն է նաև ուղերձ հղել բիզնեսին, թե առաջիկայում ինչ ծավալի ծրագրեր են իրականացվելու: Այդ համատեքստում վարչապետը հորդորել է պատշաճ իրազեկել նախատեսվող ծրագրերը, կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ հնարավորինս լայն շրջանակների, այդ թվում՝ շինարարական ոլորտի ներկայացուցիչների հետ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Կառավարությունն ընդունել է պետական գույքերը օտարելու վերաբերյալ որոշումներ• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը• Միջազգային համագործակցություն• Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ՝ առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը խթանելու նպատակով• Կառավարությունը սահմանել է ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբացումը• Կառավարությունը հերթական գումարն է տրամադրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար• Կընդլայնվի ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը• Կկանոնակարգվեն ՄԿՈՒ հաստատությունների ատեստավորված և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի չափերը. աշխատավարձերն ավելի քան կկրկնապատկվեն• Կառավարությունը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ապահովումը. 2024 թվականին պետբյուջեից սուբվենցիաներին ուղղվել է 22 մլրդ դրամ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն