Որո՞նք են բարձր վարձատրվող անպետք մասնագիտությունները

13 օգոստոսի 2013 | Կարիերա | Цитата

Որո՞նք են բարձր վարձատրվող անպետք մասնագիտություններըPayscale կայքի վերլուծաբանները որոշել են պարզել, թե որ մարդիկ են իրենց աշխատանքը հասարակական առոմով նշանակալի համարում եւ որքան են վաստակում օգտակար եւ անօգտական մսնագիտությունների ներկայացուցիչները: Մարդիկ, որոնք համարում են, որ բարձր աշխատավարձի դեպքում իրենք հասարակությանն օգուտ չեն տալիս, առավել հաճախ աշխատում են առեւտրի, ֆինանսների կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, հաղորդում է Business Insider-ը:

«Նրանք չեն բուժում մարդկանց, չեն օգնում աղքատներին: Նրանք բոլորը սովորաբար «սպիտակ օձիքներ» են, իսկ նրանց գրասենյակային աշխատանքն ուղղված է միայն ընկերության եկամուտների ավելացմանը»,-նշում է Payscale-ի փորձագետ Քեթի Բարդարոն, հաղորդում է «Վեստի էկոնոմիկա»-ն:

Հասարակական առումով իրենց աշխատանքը նշանակալի են համարում մարքեթինգի ոլորտում ամերիկյան տնօրենների 36 տոկոսը, որոնց միջին տարեկան աշխատավարձը կազմում է 135 400 դոլար: Գլխավոր կոնստրուկտորների շարքում, որոնք ԱՄՆ-ում վաստակում են տարեկան միջինը 176 900 դոլար, 31 տոկոսը կարծում է, որ իրենց աշխատանքը կարեւոր է:

Անվտանգության հարցերով վերլուծաբանների (աշխատավարձը՝ 90800 դոլար) միայն 27 տոկոսն է իրենց աշխատանքն օգտակար համարում:

Ինչպես նշում է Zarplata.ru-ն, իրենց աշխատանքն օգտակար համարողները հիմնականում զբաղված են պետական սեկտորում: Նրանք հավատում են, որ իրենց աշխատանքը լավացնում է մյուսների կյանքը: Իրենց աշխատանքը 100 տոկոսով օգտակար են համարում խուլ ու համրերի թարգմանիչները, վերականգնողական կենտրոնների աշխատակիցները, մանկաբույժները, մանկավարժների 95 տոկոսը, հանցագործության վայրը ուսումնասիրողների 93 տոկոսը:

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն