Որոշվել են երևանյան «Գնոմոն» գործարանի ոսկերչական գործի վարպետների մրցույթի հաղթողները

Որոշվել են երևանյան «Գնոմոն» գործարանի ոսկերչական գործի վարպետների մրցույթի հաղթողներըՈրոշվել են Ոսկերչի օրվա կապակցությամբ «Գնոմոն» գործարանում անցկացված ոսկերչական գործի վարպետների մրցույթի հաղթողները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ին: «Լավագույն ոսկերչական աշխատանք» և «Լավագույն դիզայն» անվանակարգերում իրենց աշխատանքներն են ներկայացրել չորս խմբի մասնակիցներ:

Գլխավոր ոսկերիչ Արմենակ Եղիազարյանի գլխավորած առաջին խումբը ներկայացրել է «Հայոց այբուբեն» պաննոն և դիզայներական մատանիներ, Լիլիթ Պետրոսյանի գլխավորությամբ տեխնիկական բաժնի երկրորդ խումբը ներկայացրել է «Տրդատ Արքա» մանրանկարչական աշխատանքը և Վ. Համբարձումյանի մրցանակային մեդալը, գլխավոր ժամագործ Գեղամ Ստեփանյանի երրորդ խումբը՝ ոսկյա ապարանջան ժամացույցով և ժամացույց զինծառայողների համար, իսկ վաճառքների ու մարքեթինգի բաժնի չորրորդ խումբն Աղասի Պողոսյանի ղեկավարությամբ՝ «Գնոմոն» ապրանքանիշով ունիվերսալ ոսկյա գարնիտուր:

Ժյուրիի կազմում են Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը, տեխնիկական տնօրեն Հովհաննես Եսայանը և Հայաստանի հայտնի նկարիչ Ռուբեն Առուչյանը գանահատեցին մրցութային աշխատանքները մի շարք չափանիշներով՝ որակ, ստեղծագործական մոտեցում, նորագույն տեխնոլոգիաների օգտագործում:

«Մրցույթի արդյունքներով մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝ առաջին տեղում է մասնակիցների առաջին խումբը, երկրորդ տեղը կիսել են 2-րդ և 3-րդ խմբերը, երրորդ տեղում է 4-րդ խումբը: Լավագույն ոսկերչական ստեղծագործություն է ճանաչվել «Հայոց այբուբեն» ոսկե պաննոն, իսկ «Լավագույն դիզայն» անվանակարգում՝ ոսկե մատանիները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն