ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 7-ին ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) հայաստանյան ծրագրի ղեկավար Մունիֆ Նուրալլահին:
Ողջունելով հյուրին, կառավարության ղեկավարը կարևորել է IFAD-ի հետ համագործակցությունը, մասնավորապես դիտարկելով այն որպես կարևորագույն շարժիչ ուժ՝ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներն առաջ տանելու համար: «Գյուղատնտեսությունը կառավարության ծրագրային առաջնահերթություններից մեկն է, և ունենք մեծ ներուժ գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար»,-ասել է վարչապետ Սարգսյանը:
Մ. Նուրալլահն անդրադարձել է հիմնադրամի կողմից իրականացրած և նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ կառավարության կողմից Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին ներկայացված նոր ծրագրին առնչվող հարցեր: IFAD-ի հայաստանյան ծրագրի ղեկավարը տեղեկացրել է, որ ԳԶՄՀ-ի պատվիրակության նախորդ այցելության ընթացքում համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախապես քննարկվել և նախանշվել են նոր ծրագրի նախնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև ոլորտում առկա խնդիրներն ու ձեռք բերված հաջողությունները:
Աղբյուրը՝ gov.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться