Հայաստանում հունվար–հունիս ամիսներին պահածոների արտադրության ծավալը 2 493.3 տոննա է կազմել

07 օգոստոսի 2013 | | Цитата

Հայաստանում հունվար–հունիս ամիսներին պահածոների արտադրության ծավալը 2 493.3 տոննա է կազմելՀայաստանում հունվար–հունիս ամիսներին պահածոների արտադրության ծավալը կազմել է 2 493.3 տոննա' 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մինչև 413.6 տոննա մսի պահածո' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 331.8 տոննայի դիմաց (աճը'24,7%)։

Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 634.1 տոննա բանջարեղենային պահածո' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 463.3 տոննայի դիմաց (աճը' 36.9%)։

Հունվար–հունիսին արտադրվել է նաև 574 տոննա պահածոյացված լոլիկ, ինչը 21.4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վիճակագրության համաձայն, մրգի պահածոների արտադրության ծավալը կազմել է 809.5 տոննա, ինչը 91.6 տոկոսով շատ է 2012 թվականի հունվար–հունիսի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 105.8 տոննա կետչուպ, ինչը 7.1 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ինչպես նաև 8039.1 հազար լիտր բնական հյութ' նախորդ տարվա հունվար–հունիսի 7 189.8 հազար լիտրից (աճը' 11.8%)։

ԱՎԾ տվյալներով, հունիսի դրությամբ 1 կգ տավարի մսի պահածո կարելի է գնել 2339,8 դրամով (2012 թվականի հունիսին' 1952,6 դրամ),0.5 լ կետչուպ' 623.3 դրամով (2012 թվականի հունիսին' 641,6 դրամ), 1 կգ տոմատի մածուկը' 737.2 դրամով (2012 թվականի հունիսին' 695,7 դրամով) և հայրենական արտադրության 1 լ բնական հյութ' 645.8 դրամով (2012 թվականի հունիսին' 595.6 դրամ)։ ($1 –ը' 410,11 դրամ)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն