«Արմենալ» գործարանը 9 ամսում 4,9% -ով ավելացրել է փայլաթիթեղագլանման արտադրությունը՝ հասցնելով 19,543 հազար տոննայի

14 նոյեմբերի 2012 | Բիզնես | Цитата

«Արմենալ» գործարանը 9 ամսում 4,9% -ով ավելացրել է փայլաթիթեղագլանման արտադրությունը՝ հասցնելով 19,543 հազար տոննայիԵրևանի փայլաթիթեղագլանման Արմենալ գործարանը, որն աշխարհում այլումինի և կավահողի խոշորագույն արտադրող Ռուսալ ընկերության կազմում է, 2012 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արտադրել է 19 543,8 տոննա արտադրանք, որը 4,9% ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը, հաղորդում է գործարանի մամուլի ծառայությունը:

Արմենալը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Սայանալ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է Ռուսալ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Ինչպես վկայում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հաշվետվությունը, Արմենալը պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: Հանրապետության Մաքսային ծառայության տվյալներով' այս տարվա 9 ամիսների ընթացքում ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 19 113,5 տոննա, որը 7,2% ավելի է, քան 2011 թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը: Արմենալի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 5,7 %, իսկ ԱՄՆ արտահանման մեջ հասել է 87%:

Հաշվետու ժամանակահատվածում, Հայաստանի հարկային ծառայության տվյալներով, գործարանի մուտքերը պետբյուջե 16,4% ավելի են, քան 2011 թ. 9 ամիսների ընթացքում: Արմենալում արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի կայուն աճով, որի միջին ամսական ցուցանիշն ընթացիկ տարում կազմել է 261,7 հազար դրամ, ինչը 4% ավելի է անցած տարվա մակարդակից:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն