Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծանոթացել է գյուղմթերքների բացօթյա շուկայի պայմաններին

05 օգոստոսի 2013 | | Цитата

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծանոթացել է գյուղմթերքների բացօթյա շուկայի պայմաններին

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ է կազմակերպվում: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ ծանոթացել է շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ համաքաղաքացիների կողմից պահանջարկ լինելու դեպքում քաղաքապետարանը նմանատիպ շուկաներ կազմակերպելու համար պատրաստ է տարածքներ հատկացնելու մայրաքաղաքի այլ հատվածներում ևս:

«Արդեն երրորդ տարին է, որ գործում են այսօրինակ շուկաները, և փորձը ցույց է տվել, որ դրանք բավականին արդյունավետ են. հանրության արձագանքը, մոտեցումները բավականին լավն են: Այստեղ մեր համաքաղաքացիները նաև ուղղակիորեն գյուղացու հետ բանակցությունների արդյունքում են մթերքը ձեռք բերում և ոչ թե վերավաճառողի, գներն էլ, կարծես թե, համեմատաբար ավելի նորմալ են: Գյուղնախարարության հետ բավականին արդյունավետ աշխատանք է կատարվում»,-նշել է Արամ Սուքիասյանը: 

Տարածքները գյուղմթերք արտադրողներին տրամադրվել են անվճար: Քաղաքապետարանը հոգում է նաև շուկայի սանիտարական վիճակի մասին: Նմանատիպ մեկ այլ շուկա էլ բացվել է «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ:

Աղբյուրը՝ yerevan.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն