ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը

Միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը:
Փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք․
12 ամիս անընդմեջ այդ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ
աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ։
Միջոցառմամբ նախատեսվում է գործատուին փոխհատուցել յուրաքանչյուր աշխատողի 12 ամսվա եկամտային հարկի գումար։
2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սահմանվում են նաև արտոնյալ պայմաններ։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից և գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանը BBC-ի, Euronews-ի և Forbes-ի էջերում. Զբոսաշրջության կոմիտեն միջազգային նոր համագործակցություններ ունի• Երևանի 28 փողոցներում հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի• Հայաստանի գինու զբոսաշրջության առաջարկները մեկ տեղում. գործարկվելու է Winesofarmenia հավելվածը• Վեճերի այլընտրանքային լուծում, օրենսդրական բարեփոխումներ, որակավորված 80 հաշտարար. Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի պրոֆեսիոնալներին• «Հայաստանի էլեկտրական ցանցեր». Նախատեսում ենք լրացուցիչ 296 մլրդ դրամ ներգրավել որպես ներդրումներ• Փոփոխություններ են առաջարկվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում• Քննարկվել է բռնությունների կանխարգելման եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման• Տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումներ• 2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն