Ինչ պետք է իմանալ ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրի մասին

Կառավարության որոշմամբ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում քաղաքացիները կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից։

Ովքե՞ր կարող են օգտվել աջակցությունից

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիները (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում դրանք կմաքսազերծեն Հայաստանում:

Որքա՞ն է փոխհատուցման չափը

Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 40%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 60%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է մնացած 40%-ը։ Հինգ տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 70%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 30%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է գումարի մնացած 70%-ը։

Ինչպե՞ս իրականացնել մաքսազերծումը

Մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14):

Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներակայա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի
այլ առկա փաստաթղթերը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին• 4.3 մլրդ դոլարի արտահոսք. դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարների աշխարհագրությունը 2024-ին. «Հետք»• Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամը• Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է• Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը• Փետրվարին մեր երկիր է փոխանցվել 467 մլն 801 հազար դոլար• Մհեր Գրիգորյանն ու Չան Հոնգ Հայը քննարկել են Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները• Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցը• Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպա

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն