«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համա­խառն եկա­մտից նվա­զեցվող ընկուզավորների պահպանման ժամանակ առա­ջացող բնական կորուստ­ների չափեր

Նախագիծ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ՀՀ հար­կա­յին օրենսգրքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հար­կային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում:
Խնդիրն այն է, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համա­խառն եկա­մտից նվա­զեցվող ընկուզավորների (նուշ, շագանակ, պնդուկ, պիստակ, ընկույզ, գետնըն­կույզ և այլ ուտելի ընկույզներ, բացառությամբ՝ կոկոսյան ընկույզի) պահպանման ժամանակ առա­ջացող բնական կորուստ­ների չափեր սահմանված չեն:

1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկու­զա­վորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկով հարկ­­ման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերն են:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկված խնդրո առարկա չափերի հիման վրա:
4.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկա­մտից նվազեցվող ընկու­զա­վորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահան­ջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• «Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծ• Սահմանվել է սակագնային արտոնություն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 և 3208 90 910 9 ծածկագրերին դասվող լաքերի և ներկերի նկատմամբ• Ակնկալվում է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության ու արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու ԱԺ-ին ներկայացվող տեղեկատվության որակը. Գեւորգ Պապոյան• Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանվեն ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների տարածքում թույլատրելի գործունեության տեսակները• Նախատեսվում է ԵԱՏՄ բյուջեի հաշվին ֆինանսական աջակցություն տրամադրել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի համար• Նախատեսվում է էականորեն բարելավել խաղային գործունեության ոլորտի կարգավորումները• Դեղերի շրջանառության ապահովման համար առավել հստակ իրավական հիմքեր կնախատեսվեն• Խորհրդարանին են ներկայացվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները• ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն