Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով

Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած խնդրին, «Ռոսսելխոզնաձոր»-ի վերջին հայտարարությանը:

«Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնաձոր»-ի հրապարակած նյութերը և դրանք ուսումնասիրում ենք, որ հասկանանք, թե ինչքանով են մեր տնտեսավարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք Ռուսաստանը կիրառում է»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ դրանում քաղաքական ենթատեքստ կա, նախարարը ասաց, որ ինքն այդպես չէր ասի:

«Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, հետո 2 օրվա մեջ՝ ևս 35 մեքենա՝ այն դեպքում, երբ մենք կարգավորումների և մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել»,-ասաց նա:

Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում սկսել է գործողություններ: «Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում »,-ասաց Քերոբյանը:

Վերջին շրջանում Վերին Լարսի անցակետում  գյուղմթերք ու այլ ապրանքներ Ռուսաստան արտահանող հայկական բեռնատարները խնդիրների են բախվել, օրեր շարունակ հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետի հերթերում են:

«Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ 2023 ընթացքում Հայաստանից մատակարարված ծաղկի և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերի աճ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Միջազգային համագործակցություն. Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն նոր նստավայր կբացվի• Հայաստանն ու Իրանը քննարկում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու հարցեր• Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի նախագահը հայ գործարարներին առաջարկում է դիտարկել Բելգիայի միջոցով աֆրիկական շուկա դուրս գալու հնարավորությունը• Հայաստանը և Ղազախստանը ամրապնդում են գործարար կապերն ու համագործակցությունը• Հայաստանը յոթ ամսում 83,6 միլիոն դոլարի վրացական արտադրանք է գնել• ՀՀ ֆինանսների նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հայտնել են համատեղ նախաձեռնությունների շրջանակն ընդլայնելու պատրաստակամություն• Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսաների միջև• Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի արտահանողների համար Եվրոպա բացվող դարպասներից մեկը. Շաստրի• Վրաստանը 250 մլն արժողությամբ նոր մայրուղի կկառուցի Հայաստանի հետ սահմանին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն