Հայաստանն ընտրվել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի՝ տարածաշրջանի հիմնական հարթակի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր

Նոյեմբերի 28-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահ` առաջիկա 2 տարիների համար:

2024 թվականի համանախագահությունն իրականացվելու է Հնդկաստանի ֆինանսների նախարության Եկամուտների վարչության քարտուղար Սանջայ Մալհոտրայի հետ: Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում էլ ավելի հասցեական դարձնելու նպատակով: Ասիական նախաձեռնության հետ, միաժամանակ, տարածաշրջանային մյուս հարթակներն են՝ Աֆրիկայի նախաձեռնությունը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան նախաձեռնությունը, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի նախաձեռնությունը։

Նախաձեռնության նպատակն է` հարմարեցված լուծումներ մշակելու միջոցով աջակցել տարածաշրջանի երկրներում հարկային թափանցիկության ՏՀԶԿ ստանդարտների տարածմանը։

Նախաձեռնության համանագահ ընտրվելու կապակցությամբ՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մատնանշել է Հայաստանի առաջիկա համանախագահության շրջանակում նախանշվող առաջնահերթությունները, որոնք ներառում են նախաձեռնության անդամակցության հետագա ընդլայնումը և կարողությունների զարգացման հնարավորությունների ապահովումը։

Ասիայի նախաձեռնության համանախագահության շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է առաջիկա երկու տարիներին Հայաստանում իրագործել մի շարք միջազգային միջոցառումներ։ Ասիայի նախաձեռնության 6-րդ համաժողովը կկայանա 2024 թվականի 2-րդ եռամսյակում՝ Երևանում:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի անդամ են հանդիսանում աշխարհի 169 երկրներ, որին Հայաստանն անդամակցում է 2015 թվականից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• ԵՄ-ն կշարունակի աջակցել Կառավարությանը՝ ուղղված ՄԻՊ ռազմավարության արդյունավետ կատարմանը․ Կայացել է ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը• BOGG-ն առաջարկել է 303,6 մլն դոլարով գնել «Ամերիաբանկը» • Փոխվարչապետը հույս է հայտնել, որ այս տարի կավարտվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինաշխատանքները• Ռոսպոտրեբնադզորը խնդրում է տեղեկացնել մանրածախ առևտրի կետերի և կայքերի մասին, որտեղ Ջերմուկ է վաճառվում• Կարեւոր է չթուլացնել ՌԴ-ի եւ ԵԱՏՄ երկրների համագործակցության զարգացման տեմպերը. Միշուստին• Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին• Քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական մթերքի ներմուծման հարցը• Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ• Հայաստանից ԱՄԷ կարող է արտահանվել ձուկ-ձկնամթերք, մեղր և մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն