ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. Մասաթուգու Ասակավա

 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, ԱԶԲ ներկայացուցիչներ:

ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ԱԶԲ նախագահին եւ գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին ԱԶԲ եւ Հայաստանի միջրեւ համագործակցությունը բավական ինտենսիվ բնույթ է ստացել, ինչի մասին է վկայում նաեւ համագործակցության հագեցած օրակարգը:

ԱԶԲ նախագահը նույնպես բարձր է գնահատել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցությունը՝ իր կողմից շեշտելով, որ ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը եւ պատրաստակամ է շարունակելու երկխոսությունը նոր համագործակցության հեռանկարների ուղղությամբ:

Մասաթուգու Ասակավան նշել է, որ ԱԶԲ-ն կարեւորում է ընթացիկ Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման բյուջետային աջակցության ծրագրի նշանակությունը, եւ հաշվի առնելով վերջինիս շարունակական բնույթը, նկատի ունենալով, որ այն մի քանի փուլից է բաղկացած, ընդգծեց, որ բանկը պատրաստ է քննարկել ծրագրի ֆինանսական միջոցների եւ վերջինիս ներքո իրականացվելիք բարեփոխումների շրջանակների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը:

Վահե Հովհաննիսյանը կարեւորել է նաեւ ԱԶԲ-ի կողմից կարողությունների զարգացմանն ուղղված շարունակական աջակցությունը՝ նշելով, որ այն բավական օգտակար է տարբեր ծրագրերի իրականացման գործընթացներում ներգրավված հայկական կողմի մասնագետների եւ աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման տեսանկյունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի, այդ թվում՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման եւ մի շարք այլ բնագավառներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բյուջետային աջակցության ուղղությանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում եւս շարունակել անհրաժեշտ ջանքերի գործադրումը համատեղ նպատակադրումների եւ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• ԵՄ-ն կշարունակի աջակցել Կառավարությանը՝ ուղղված ՄԻՊ ռազմավարության արդյունավետ կատարմանը․ Կայացել է ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը• BOGG-ն առաջարկել է 303,6 մլն դոլարով գնել «Ամերիաբանկը» • Փոխվարչապետը հույս է հայտնել, որ այս տարի կավարտվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինաշխատանքները• Ռոսպոտրեբնադզորը խնդրում է տեղեկացնել մանրածախ առևտրի կետերի և կայքերի մասին, որտեղ Ջերմուկ է վաճառվում• Կարեւոր է չթուլացնել ՌԴ-ի եւ ԵԱՏՄ երկրների համագործակցության զարգացման տեմպերը. Միշուստին• Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին• Քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական մթերքի ներմուծման հարցը• Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ• Հայաստանից ԱՄԷ կարող է արտահանվել ձուկ-ձկնամթերք, մեղր և մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք
горячие новости
• Դեղերի շրջանառության ապահովման համար առավել հստակ իրավական հիմքեր կնախատեսվեն• Կառավարությունը հաստատել է «Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» որոշումը։• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը• Օրենսդրական առաջարկի նպատակը խաղային գործունեության ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է• Նոր օրենսդրական կարգավորումներ առևտրային ցանցերի և մատակարարների համար. ՄՊՀ• Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լիոն- Երևան- Լիոն երթուղով• Կառավարությունն ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացրել հանրապետության ճանապարհների բարելավման համար• Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-ֆիննական գործակցության հեռանկարները• Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն