ՀՀ ազգային ժողովը երեքշաբթի ընդունել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում լատարված փոփոխություններն ու լրացումները։
«Հայաստանի Հանրապետությունում գործում է ողջ աշխարհում լայնորեն ճանաչված եւ ամենատարածված 1-5 աստղանի կարգերով հյուրանոցների որակավորման ընթացակարգը' կամավորության սկզբունքով: Միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համակարգի հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ երկրներում, բացի հիմնականում կիրառվող առավելագույն 5 աստղանի որակավորման կարգից, առավել շքեղ եւ նվազագույն պահանջներին լրացուցիչ չափանիշներով գերազանցող հյուրանոցների տարբերակման համար կիրառվում են 5 աստղից բարձր որակավորման կարգ (օրինակ' «5 աստղանի Դելյուքս») կամ որակավորման կարգ չհամարվող շքանշան (օրինակ' ակոլադա) կամ մակդիր (Սուպերիոր), ինչը Հայաստանում չի կիրառվում»,-օրինագիծը ներկայացնելիս ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։
Նրա խոսքով' 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրումը և դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի այդպիսի հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաև առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
«Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացումների համաձայն, «5 աստղանի Դելյուքս» կարգի հյուրանոցներից տարեկան կգանձվի 1,5 մլն դրամի տուրք:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ, լրացումների համաձայն, հյուրանոցները պարտավորվում են շենքի վրա, ինչպես նաև գովազդային վահանակի վրա նշել այն «աստղային կարգը», որը շնորհվել է հյուրանոցին:
Այսօր Հայաստանում գործում է մոտ 300 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնցից մոտ 70-ը՝ հյուրանոցներ: Դրանց առավել մեծ թիվը Երևանում է, Ծաղկաձորում, Ջերմուկում, ինչպես նաև' Դիլիջանում, Գյումրիում, Գորիսում: ($1-409.5 դրամ):
Աղբյուրը՝ arka.am
Լուսանկարը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться