Միջազգային համագործակցություն

Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 6 գրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ 5 մլն եվրո արժողությամբ պայմանագիրն ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացվել է մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ։ Ծրագրի գլխավոր և ամենամեծ բաղադրիչն է «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ» բաղադրիչը, որի ներքո մետրոյի գոյություն ունեցող դրենաժային թունելը հորատանցման եղանակով երկարացվել է 930 մետրով, ներկայում իրականացվում են մետրոյի վազորդային թունելներում դատարկությունների լցոնման, հակակոռոզիոն, դրենաժային աշխատանքներ, նախատեսվում է ամրակապի դետալների մատակարարում: Ծրագրի ինժեների և Երևանի մետրոպոլիտենի հաշվարկով հիշյալ բաղադրիչի իրականացումից հետո մնալու են ազատ վարկային միջոցներ մոտ 2 մլն եվրոյի չափով, որը Երևանի մետրոպոլիտենը մտադիր է ուղղել լրացուցիչ աշխատանքների և բաղադրիչների ֆինանսավորմանը, այդ թվում՝ դեպոյի արդեն վերանորոգված տանիքի ֆինանսավորում, դռների վերանորոգում, շարժասանդուղքների ձեռքբերում և տեղադրում, անվասայլակների և անվազույգերի շրջանակների նորոգումը, կաբելների հենակների ձեռքբերում, մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում, դեպոյի ջեռուցման, լուսավորության և հրշեջ ազդանշանման համակարգերի տեղադրում: Ըստ այդմ՝ ներկայում նախատեսվում է վերոհիշյալ ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 6 գրության ստորագրումը, որով վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023թ. դեկտեմբերի 28-ը:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ է: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից: Այն հանդիսանում է ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը: Ծրագրի նպատակն է նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են`էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում, սեյսմիկ անվտանգության բարելավում, այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում, ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում, վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• ԵՄ-ն կշարունակի աջակցել Կառավարությանը՝ ուղղված ՄԻՊ ռազմավարության արդյունավետ կատարմանը․ Կայացել է ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը• BOGG-ն առաջարկել է 303,6 մլն դոլարով գնել «Ամերիաբանկը» • Փոխվարչապետը հույս է հայտնել, որ այս տարի կավարտվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինաշխատանքները• Ռոսպոտրեբնադզորը խնդրում է տեղեկացնել մանրածախ առևտրի կետերի և կայքերի մասին, որտեղ Ջերմուկ է վաճառվում• Կարեւոր է չթուլացնել ՌԴ-ի եւ ԵԱՏՄ երկրների համագործակցության զարգացման տեմպերը. Միշուստին• Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին• Քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական մթերքի ներմուծման հարցը• Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ• Հայաստանից ԱՄԷ կարող է արտահանվել ձուկ-ձկնամթերք, մեղր և մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք
Կառավարության նիստ
• Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը• Միջազգային համագործակցություն• Կառավարությունն ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացրել հանրապետության ճանապարհների բարելավման համար• Կբարելավվեն ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանները• Պետք է կարողանանք ապահովել 7 տոկոս տնտեսական աճի թիրախը. վարչապետ• Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին• Օրենսդրական նախաձեռնություն. կխստացվի վերահսկողությունը սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ• Կբարելավվեն գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանները. կդյուրացվեն մասնակցության պայմանները, կկրճատի հայտերի գնահատման ժամանակը• Բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար՝ վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսային կետով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն