«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշման համապատասխան`«Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ
ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է՝
Հաստատել Երևանի զարգացման 2024 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2024 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված կարգով:
Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի նախագիծ
«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները։ Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) առանձին բաժիններով ներկայացված են Երևանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը։
Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները մեկ տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները։
Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ» և «2024 թվականին նախատեսվող աշխատանքներ»։
2024 թվականին նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը կազմվել են՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2024-2028թթ. հնգամյա ծրագրի նախագծի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։
Տրանսպորտի ոլորտում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի և միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթաց, հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում, մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, նոր ավտոբուսների կամ էլեկտրաբուսների ձեռք բերում (18 մետր 249 հատ և 8.5 մետր երկարությամբ 171 հատ), նոր տրոլեյբուսների (71 հատ) ձեռք բերում, երթևեկության կազմակերպման թվայնացման ծրագրային համակարգի մշակում և ներդրում, թվով 350 լուսացույցների աշխատանքը կանոնակարգելու համար լուսացույցների նոր համակարգերի ներդրում, կանգառասրահներում ցուցատախտակների տեղադրում: Նախատեսվում է իրականացնել թվով 420 էլեկտրալիցքավորման կայանների կառուցման և էլեկտրաբուսների լիցքավորման աշխատանքների կազմակերպում:
Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում են իրականացնել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի թվով 600 վերելակների փոխարինում, բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում, քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացում, Երևան քաղաքի ջրագծերի, կոյուղագծերի և հեղեղատար համակարգերի կառուցում:
Արտաքին լուսավորության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընթացիկ շահագործման, պահպանման և արդիականացման աշխատանքներ, «Երևանի քաղաքային լուսավորություն» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացում:
Բնապահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել Կենդանաբանական այգու ընդլայնում, «Դալմայի այգիներ» հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի տարածքում համայնքային զբոսայգու հիմնում, Երևանի ջրային տարածքների էկոլոգիական վիճակի բարելավում: Նախատեսվում է ձեռք բերել կանաչ տարածքների և ծառատնկման համար ժամանակակից մեքենա-սարքավորումներ:
Կարևորվում է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար, մասնավորապես՝ հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը, բնակչության սակավաշարժ խմբերի համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը։
Ծրագրի նախագիծը 2023թ. նոյեմբերի 9-ին տրամադրվել է Երևանի քաղաքապետի՝ 2023թ. նոյեմբերի 6-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 7-ի հ. 1881-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ. 3637-Ա որոշմամբ հաստատված խորհրդի անդամներին, որոնք նոյեմբերի 16-ին հրավիրված նիստի ընթացքում կողմ են քվեարկել (17 կողմ, 0 դեմ) ծրագրի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուն։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться