Արման Պողոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների շուրջ» ամենամյա բարձրաստիճան միջոցառմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գործընկերների հետ նոյեմբերի 14-ից 17-ը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) շուրջ» ամենամյա բարձրաստիճան միջոցառմանը։

Երկխոսությունը նվիրված է հարկային համակարգերի` ՄԱԿ-ի հռչակած կայուն զարգացման նպատակներին համապատասխանեցման ընթացքին. հարկումը կարող է խթանել զարգացումը, ամրապնդել սոցիալական համաձայնությունը և նպաստավոր ազդեցություն ունենալ հիմնական նպատակների վրա թե՛ առողջապահության, թե՛ կլիմայի փոփոխության և թե՛ հանրային կառավարման ասպարեզներում։

Ծրագրերն ընդգրկում են հարկային վարչարարության տարբեր ոլորտներ՝ տրանսֆերային գնագոյացման կարգավորում և վարչարարում, գնագոյացման նախնական համաձայնագրերի ինստիտուտի կայացում, ՊԵԿ-ում թվային ապացույցների լաբորատորիայի ստեղծում և այլն։

Արման Պողոսյանը միջոցառման շրջանակներում հրավիրված պանելային քննարկմանը ներկայացրել է ԿԶՆ-ների իրագործման ոլորտում հայաստանյան զարգացումները և արձանագրված առաջընթացը։

Նյու-Յորքում անցկացվող միջոցառումը համախմբել է աշխարհի տարբեր պետությունների քաղաքական գործիչների, հարկային քաղաքականության և վարչարարության համար պատասխանատուների, դիվանագետների, գիտնականների և մտավորականների՝ վարելու կառուցողական երկխոսություն, գտնելու պրագմատիկ լուծումներ և մշակելու նորարար հարկային գործիքներով միջկառարկայական ռազմավարություն ԿԶՆ-ների առաջընթացն ապահովելու համար։

Միջոցառման տեսաձայնագրությանը կարելի է հետևել այստեղ:
 https://www.minfin.am/hy/content/hh_finansneri_nakharari_teghakal_arman_poghosyany_nyu-yorqum_masnakcel_e_mak-i_zargacman_tsragri_erkkhosutyun_harkeri_ev/#sthash.ufCrySHB.dpuf


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով• Հայաստանն ընտրվել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի՝ տարածաշրջանի հիմնական հարթակի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր• ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. Մասաթուգու Ասակավա• Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին• Միջազգային համագործակցություն• Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր• Հայկական բիզնեսները մուտք են գործում ղազախական շուկա• Հայաստանն ու Իրանը կարող են եռապատկել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները․ դեսպան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն