Սպասվում է գազի գնի աննախադեպ աճ. Գառնիկ Դանիելյան

Վերջին տարիներին, և հատկապես՝ վերջին ամիսներին, անհասկանալի կերպով թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը եթե ամիսներ առաջ 160 դրամ էր, այժմ 220 դրամ է։ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը արդեն իսկ վաճառվում է 570 դրամով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Շարունակական գնաճը որևիցե հիմնավորում և բացատրություն չունի։ Ստացվում է, որ վերահսկողության բացակայության պայմաններում, առանց տնտեսագիտական հիմնավորումների տեղի է ունենում գնաճ՝ վնաս հասցնելով մեր քաղաքացիներին։

Նշեմ, որ ԵԱՏՄ ոչ մի պետությունում չկան նման խայտառակ գներ։ Ամենուրեք՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում եռակի էժան է դիզվառելիքը։

Հարցը նախևառաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։ Սակայն, ի՞նչ ակնկալես այս հանձնաժողովից, երբ դեռ ամիսներ առաջ դիզվառելիքի թանկացման հարցի շուրջ խոսելիս ՄՊՀ նախագահը հայտարարեց, որ հանձնաժողովի պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են։

Շատ հավանական է, որ հենց այս արտահայտությունն էլ առիթ տվեց բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնելու բենզինի արժեքը։

Իմ տեղեկություններով, առաջիկայում սպասվում է նաև գազի գնի աննախադեպ աճ։ 5 տարի է՝ ինչ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ»:

news.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը• Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանում բենզինի գինը կշարունակի նվազել• ԼՈՒՅՍ հիմնադրամ. Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն• Երբ ներկրողները մի քանի հոգի չեն և պայմանավորվածություն չունեն. բենզինի գինը ՀՀ-ում նվազել է• «Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ • 2024թ.-ին Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտներում կարող է անկում լինել. փորձագիտական ​​կարծիք• Հարկավոր է լրջորեն մտածել հայ-իրանական արտադրության ստեղծման մասին՝ թե՛ իրանական, թե՛ ԵԱՏՄ շուկաների համար. փորձագետ• Համակարգային ճգնաժամի ռիսկերը մոտենում են. Անշարժ գույքի գները շուտով կսկսեն իջնել• Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն