Հայկական բիզնեսները մուտք են գործում ղազախական շուկա

Մանթաշյանց գործարարների միությունը բացել է  իր 13-րդ մասնաճյուղը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։

Միությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման արարողությանը ներկա էին Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, գործարարներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղազախստանի տարբեր քաղաքաներից։

Միության համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ Ղազախստանը որպես երկիր կարևոր ուղղություն էր միության համար, քանի որ այն  հետխորհրդային ամենամեծ շուկաներից մեկն է և հայկական ապրանքների համար համարվում է բաց շուկա, որտեղ մենք շատ պասիվ ենք ի տարբերություն մեր հարևանների։

«Հենց այս պասիվությունն էր պատճառներից մեկը, որ նպաստեց այս ուղղության շուրջ կենտրոնանալու։ Օրինակ Վրաստանը, Թուրքիան կամ Իրանը շատ ակտիվ աշխատում են ղազախական շուկայի հետ, թե ներդրումներով, թե առևտրաշրջանառությամբ, թե արտահանմամբ։ Հայկական բիզնես տեսանկյունից այստեղ շատ աշխատանք ունենք անելու, իսկ մասնաճյուղի հիմնումը կօգնի, որպեսզի այս աշխատանքներն ավելի արագ ու արդյունավետ իրականացնենք»․- նշում է միության համահիմնադիր նախագահը։

Աշխարհի ամենամեծ բիզնես ցանցը՝ մեծացնելով  իր աշխարհագրությունը, այսուհետ կամրացնի  գործարար հարաբերությունները Ղազախստանում, որն այս պահին ամենամեծ բիզնես պոտենցիալ ունեցող երկրներից մեկն է։ Վահրամ Միրաքյանը փաստեց, որ միայն բացման արարողույունն արդեն իսկ մի շարք համագործակցությունների հիմքեր է դրել, որոնք բնականաբար լինելու են շարունակական։

Միությունը շարունակում է ընդլայնվել և հաստատել իր տեղն ու դիրքը աշխարհի հայաշատ քաղաքներում՝ կապելով հայ բիզնեսները ընդամենը մեկ ձեռքսեղմումով։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• ԵՄ-ն կշարունակի աջակցել Կառավարությանը՝ ուղղված ՄԻՊ ռազմավարության արդյունավետ կատարմանը․ Կայացել է ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը• BOGG-ն առաջարկել է 303,6 մլն դոլարով գնել «Ամերիաբանկը» • Փոխվարչապետը հույս է հայտնել, որ այս տարի կավարտվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինաշխատանքները• Ռոսպոտրեբնադզորը խնդրում է տեղեկացնել մանրածախ առևտրի կետերի և կայքերի մասին, որտեղ Ջերմուկ է վաճառվում• Կարեւոր է չթուլացնել ՌԴ-ի եւ ԵԱՏՄ երկրների համագործակցության զարգացման տեմպերը. Միշուստին• Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին• Քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական մթերքի ներմուծման հարցը• Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ• Հայաստանից ԱՄԷ կարող է արտահանվել ձուկ-ձկնամթերք, մեղր և մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն