Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու խստացնելու

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որում ընդունում է, որ եվրոպական ընկերությունները լայնորեն շրջանցում են Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցները։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին չառգրավել ռուսների անձնական իրերն ու մեքենաները, քանի որ «դա վարկաբեկում է պատժամիջոցների նպատակն ու գործիքը»։ Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, Եվրախորհրդարանը կոչ է անում «Եվրահանձնաժողովին և անդամ երկրներին ընդլայնել պատժամիջոցները՝ ներառելով ռուսական ծագման կամ Ռուսաստանի կողմից ԵՄ վերաարտահանվող ադամանդների վաճառքի և հատման ամբողջական արգելքը»:

Բացի այդ, Եվրախորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին աշխատել G7-ի հետ՝ էականորեն նվազեցնելու ռուսական նավթի և նավթամթերքի գները, ամբողջական արգելք սահմանելու ռուսական հեղուկացված բնական գազի և հեղուկացված նավթի ներմուծումն, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից վառելիքի և այլ նավթամթերքների ներմուծման վերաբերյալ, եթե այդ ապրանքներն արտադրվել են ռուսական նավթի օգտագործմամբ, ինչպես նաև արգելել ռուսական նավթի և հեղուկ գազի արտահանումը ԵՄ տարածքով: Առաջակվում են նաև սահմանափակումներ ԵՄ ռուսական և բելառուսական պարարտանյութերի ներմուծման վրա:

Եվրախորհրդարանը նաև ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել ռուսական բոլոր խոշոր նավթային ընկերությունների և դրանց ղեկավարության նկատմամբ

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսական նորություններ այլ երկրներից
• ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանում տարեկան 380 միլիարդ եվրո արժողությամբ ԵՄ արտահանման 70%-ի վրա. ԵՄ• Եվրամիությունը մարտի 17-ից արգելել է եւս 11 ռուսական բանկերի SWIFT համակարգին հասանելիությունը• Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ• 2024-ին այս ապրանքի գներն ամենաարագն են աճել. այն առաջ է անցել նույնիսկ բիթքոինից• Ռուսական 30 ավիաընկերությունների սնանկություն է սպառնում• Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար. ՊԳԿ զեկույց• Սաուդյան արքայազնը հրաժարվել է գնալ Պուտինի մոտ ԲՐԻԿՍ գագաթաժողովին եւ սպառնացել է նավթի գինը հասցնել 50 դոլարի• Ինչ է սպասվում Վրաստանին, եթե չհետևի ԱՄՆ պատժամիջոցներին• Ռուսաստանցի տաքսու վարորդների 75%-ը կարող է կորցնել աշխատելու հնարավորությունը. հայտարարություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն