ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երևանի «Արարատ» սննդի կոմբինատ

30 հուլիսի 2013 | | Цитата

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երևանի «Արարատ» սննդի կոմբինատ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 29-ին այցելել է Երևանի «Արարատ» սննդի կոմբինատ' նոր հոսքագծի կառուցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Նախարարը «Արարատ» սննդի կոմբինատի սեփականատեր Սարգիս Թարվերդյանի ուղեկցությամբ շրջել է նորակառույց վերամշակման արտադրամասում և հույս է հայտնել, որ մինչև դեղձի մթերման աշխատանքների մեկնարկը նոր հոսքագիծը կշահագործվի:

«Արարատ» սննդի կոմբինատի տնօրեն Երվանդ Թարվերդյանը նշել է, որ նոր հոսքագծի շնորհիվ տեղում կիրականացվի մրգի, բանջարեղենի և հատապտուղների վերամշակում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության տնօրինությանը ծիրանի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար և հույս է հայտնել, որ դեղձի մթերման դեպքում ևս խոչընդոտներ չեն լինի:

Կոմբիատի տնօրենը նախարարին հավաստիացրել է, որ նախատեսել են այս տարի մթերել շուրջ 500 տոննա դեղձ, սակայն չի բացառվում, որ կավելացնեն մթերման ծավալները: Ինչպես ծիրանի , այնպես էլ դեղձի պարագայում, գործարանը մթերվող բերքի դիմաց վճարումը կատարելու է տեղում:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը հաջողություն է մաղթել և նշել է, որ մթերվող բերքի պարագայում պետք է լինի խելամիտ գին, որը կբխի թե' գյուղմթերք արտադրողի, թե' վերամշակողի շահերից:

Աղբյուրը՝ minagro.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն