Ջրային տնտեսության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են դրամաշնորհայկին ծրագրերի շնորհիվ

03 նոյեմբերի 2012 | | Цитата

Ջրային տնտեսության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են դրամաշնորհայկին ծրագրերի շնորհիվԳյուղատնտեսության ոլորտին 2013թ-ի պետբյուջեով հատկացվելու է 12 մլրդ 980 մլն 692 հազար դրամ, որից 4,9 մլրդ դրամը հատկացվելու է հատուկ ծախսերի համար, իսկ 8 մլրդ-ը կտրամադրվի վարկային ծախսերի համար: Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2013թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Հաշվի առնելով, որ գյուղատնտեսական ոչ բոլոր վարկային ծրագրերն են կառավարվում գյուղատնտեսության նախարարության կողմից' բուն գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված գումարները կազմում են 4,1 մլրդ դրամ, իսկ հատկացումների աճը կազմում է 110 մլն դրամ, այսինքն' 2,7 տոկոս»,- տեղեկացրեց Սաֆարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Ֆինանսների փոխանախարարը նշեց, որ ջրային տնտեսության ոլորտում նախատեսված ծախսերն 2013թ-ի պետբյուջեով կազմում են 34 մլրդ 240 հազար դրամ, որը 5,9 մլրդ դրամով ավելի է, քան նախորդ տարվա բյուջետային հատկացումը:

Ջրային տնտեսության ոլորտում ծախսային մասի ավելացումը հիմնականում պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի ներգրավմամբ:

Աղբյուրը՝ armenpress.am

Լուսանկարը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն